Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցը
Մամուլ

Որպես Արցախի քաղաքացի, որտեղ թաղված են իր երեխան, եղբայրը, քույրը, այո՝ «Արցախն Ադրբեջան է» խոսքը դավաճանություն է․ Արթուր Թովմասյան

«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանին։


- 44-օրյա պատերազմի տարելիցին Եռաբլուրում Դուք շփվել էիք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, եւ դա ոչ միանշանակ ընդունվեց՝ հաշվի առնելով, որ նրանք Արցախն Ադրբեջանին հանձնած իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Ի՞նչ կոնտակտ էր։

- Ընդհանրապես, ես բնավորությամբ մարդասեր եմ, միակ հայն եմ՝ 10 միլիոնի մեջ, որ բոլոր նախագահների ինաուգուրացիաներին հրավեր եմ ունեցել եւ մասնակցել եմ, ընդ որում, ե՛ւ Արցախի, ե՛ւ ՀՀ-ի։ Վահագն Խաչատրյանի հետ 90-ական թվականներից եմ ծանոթ․ երբ ԱԺ նախագահ էի, ինքը քաղաքապետ էր, մեր մարդկային հարաբերությունները պահպանվում են, զուտ մարդկային առումով՝ նա նախկին է դարձել, հետագայում՝ ես, մեր բարեւ-բարի լույսը եղել է։ Ալեն Սիմոնյանի հետ աշխատել ենք, հանդիպումներ ենք ունեցել ՀՀ ԱԺ-ում, եւ նրա հետ այս մեկ տարվա մեջ առաջին անգամ ենք շփվել այդ օրը, հեռախոսով էլ չենք խոսել։ Բաղունցի հետ նստած էի, հետո նա ասաց, թե մոտենում են քեզ, ես վեր կացա, ասացին` վիրահատություն ես տարել, ո՞նց է վիճակդ, ասացի՝ ոչինչ, կարգավորվում է։ Ես ոչ թե լրագրողների մոտ արդարացել եմ, թե իրենք հարցրել են իմ առողջական վիճակից, այլ լրագրողներ են ինձ մոտեցել, ես էլ ասել եմ՝ սա է։ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններից ընկերներ ունեմ, բոլորն էլ եղել են Արցախում, աշխատել ենք։ Ամոթ է, ո՞վ է ասել, թե Եռաբլուրում գտնվելու պահին ինձ զանգ է եկել «Ազատ հայրենիք» կուսակցությունից, այդ կուսակցության նախագահն Արթուր Թովմասյանն է այս պահին, եւ հետաքրքիր է՝ ո՞վ չի ուզում ինձ բարեւել։

- Նույն Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի համար, որ Արցախի ներկայացուցչությունը պետք է փակել, ասում է՝ լուծարեք ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը։ Դուք այս հայտարարությունների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։

- Ես չեմ կիսում ՀՀ ԱԺ նախագահի տեսակետը։ Միջխորհրդարանական հանձնաժողովը միակողմանի չի լուծարվում, այն ստեղծվել է բոլոր գումարումների համար։

- Բայց այդ անձինք, որոնց հետ Դուք, ինչպես ասում եք, լինելով մարդասեր` բարեւ-բարի լույսը պահպանում եք, ասում են, որ Արցախի հարց գոյություն չունի, այդ քաղաքական թիմը Արցախն Ադրբեջանին է հանձնել․ սա խոչընդոտ չէ՞ այդ մարդկային շփումների համար։

- Մարդկային շփումը տվյալ պահին բարեւն էր, ուրիշ հարց չի եղել, Ձեզ ի՞նչ է թվում՝ Արթուր Թովմասյանին, որն ամբողջ կյանքը նվիրել է խորհրդարանական դիվանագիտությանը, համոզելու են, որ Արցախի հարցը փակվա՞ծ է։ Ինձ հետ նման հա՞րց են քննարկել։

- Ընդունեք, որ հանրության համար ընկալելի չէ, թե ինչպես կարող է Արցախի ԱԺ նախկին նախագահն այդպես հանգիստ ձեռք սեղմել, որպիսության մասին զրույց ունենալ մի իշխանության պարագլուխների հետ, որը հանձնել է Արցախը, փակված է համարում այդ էջը, որի քաղաքականության արդյունքում 120 հազար արցախցի, այդ թվում՝ եւ Դուք, ստիպված թողեցիք հայրենի հողը։

- Ես այսօր իմ տղաներին չեմ կարողանում աշխատանքով ապահովել: Որ գնամ ասեմ՝ ես Ձեր տեսակետն ընդունում եմ, էդ հարցը չի՞ լուծվի, բայց ես դրան չեմ գնում։ Դուք գտնում եք, որ ես պետք է ասեմ՝ սիրելի հայաստանցիներ, ովքեր գտնում են, որ Արցախի հարց չկա, իմ թշնամինե՞րն են: Դուրս գամ փողոց, ասեմ՝ կներեք, Դուք գտնում եք, որ Արցախի հարցը փակված է, եթե ասի՝ այո, ասեմ՝ ես Ձեզ բարեւելու բան չունե՞մ։ Պետք է բարեւես եւ ասես՝ այդ հարցը չի կարելի փակված համարել, կա՛ վերադարձի իրավունք, պետք է բարձրացնել մեր ճարտարապետական հուշարձանների հարցը, որ վանդալիզմի են ենթարկվում, կորցրած գույքի իրավունքի մասով չպե՞տք է խոսել։ Հիմա, ես զանգեմ, ասեմ իրենց՝ ուզում եմ հանդիպել, ինձ կընդունե՞ն։

- Չգիտեմ, փորձեք, գուցե այդպես մտահոգությունները տեղ հասնեն։

- Իմ մտահոգությունները՝ Արցախի լուծարման մասին, ես հոկտեմբերին եմ հայտնել, որ ոչ ոք չի կարող այն լուծարել, ես ասել եմ, որ երկու ճանապարհ կա․ մեկը՝ ուռա-հայրենասիրության ճանապարհը, մյուսը՝ ստեղծված իրավիճակը գնահատելը, եւ մեր աշխատանքները պետք է այնպես կազմակերպենք, որ չվտանգենք մեր հայրենակիցներին, այդ հարցազրույցում ես վերադարձի իրավունքի մասին եմ խոսում։

- Պարոն Թովմասյան, Արցախի իշխանության քաղաքականությունն Արցախի նկատմամբ Դուք դավաճանական համարո՞ւմ եք։

- Դատարանի որոշում կա՞, «դավաճան» բառն այնքան ենք իջեցրել, որ իրար ասում են դավաճան, ասում է՝ դավաճանը դու ես․․․

- Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը դավաճանություն չէ՞։

- «Արցախը Հայաստան է, եւ վերջ»․ դա ճի՞շտ էր։

- ՀՀ բոլոր իշխանություններից միակն այս իշխանությունն է, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ փաստաթղթով, Պրահայում, ՍԴ վերջին որոշմամբ, որտեղ ասում են, թե չեղարկվում է Անկախության հռչակագրին հղումը։ Հիմա դա դավաճանությո՞ւն է, թե՞ դավաճանություն չէ։

- Որպես Արթուր Թովմասյան՝ Արցախի քաղաքացի, դավաճանություն է, որպես Արցախի ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ՝ դատարանի վճիռ Դուք չունեք։ Որպես մտավորական, Արցախի քաղաքացի, որտեղ թաղված են իր երեխան, հարազատ եղբայրը, քույրը եւ ծնողները, այո, բա ի՞նչ է՝ «Արցախն Ադրբեջան է» խոսքը դավաճանություն է։

- Իսկ որպես Արցախի ԱԺ նախկին նախագահ՝ դրա քաղաքական գնահատականը կտա՞ք։

- Պետք է անկախ հանձնաժողով ստեղծվի, մեր 30 եւ ավելի տարիների կյանքը ցույց է տալիս, որ ժամանակ պետք է անցնի, փոշի պետք է նստի, որ նոր մեկը գա իշխանության, որը ո՛չ այս թեւից է, ո՛չ այն, ստեղծի այդ հանձնաժողովը եւ ամեն ինչ պարզի։ Շատ բան կա, որին ես եւ Դուք չենք տիրապետում, բայց տեսեք, ես հիմա չգիտեմ՝ Ձեզ հարցազրույց եմ տալիս որպես բռնի տեղահանվա՞ծ, թե՞ որպես փախստական։ Հայաստանի Հանրապետությունն իմ հայրենի՞քն է, ես Հայաստանում մարդ չեմ տեսել, որը կասի՝ ոչ։ Հիմա, եթե իմ հայրենիքն է, ես փախստական չպետք է կոչվեմ, պետք է դառնամ բռնի տեղահանված, ես փախստական կդառնամ, երբ Բագրատաշենով կամ «Զվարթնոցով» լքեմ իմ հայրենիքի սահմանները։ ՀՀ-ում փախստականների մասին օրենքում պետք է փոփոխություն կատարել, այն չի կարելի կիրառել մեզ վրա։ Ես չեմ հանդիպել մի պատգամավորի, որն ինձ ասի՝ դու փախստական ես, մենք պետք է ունենանք բռնի տեղահանվածի կարգավիճակ։ Ես փախստական կարող եմ լինել ՌԴ-ում, եվրոպաներում ու Ամերիկայում։

- Գործող իշխանությունն արցախցիների կապույտ անձնագրերը չճանաչեց որպես ՀՀ քաղաքացու անձնագրեր։

- Ես դիվանագետի անձնագիր ունեմ, որը մինչեւ 2025թ․ ուժի մեջ է, հիմա 2024 թիվն է, ըստ այդ անձնագրի՝ գոնե ես ՀՀ քաղաքացի՞ եմ, թե՞ ոչ․․․ Այս հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ, եթե իմ բարեւը բերելու է քաղաքական հարցի քննարկման, ես պատրաստ եմ՝ հանուն Արցախի ժողովրդի։

- Բայց իրենք պատրաստ չեն, իրենք են ասում՝ Արցախի պետական ինստիտուտներ գոյություն չունեն։

- Հիմա Բաղունցին չեն ընդունում, ես էլ զանգեմ, ե՞ս էլ մերժում ստանամ։