Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Քաղաքականություն

Փոքր ռեսուրսներով հնարավոր է թշնամուն կաթվածահար անել․ նախկին պատգամավոր

ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է․

Իրականում բարոյական և էթիկական նորմերը մի կողմ դնելով (չնայած այս դեպքում դա մարդկային տեսանկյունից շատ դժվար է) Իսրայելի գործողությունները ցույց են տալիս, որ տեխնոլոգիաների կրեատիվ օգտագործումը հակառակորդի դեմ պատերազմը բոլորովին այլ մակարդակի է հասցրել։ 

Լիբանանյան փեյջերներում տեղադրված պայթուցիկների պատմությունը, որոնք հեռահար ազդանշանով զանգվածաբար պայթում էին շիաների «Հըզբոլլահ» շարժման անդամների ձեռքում, ցույց տվեց, որ ներկայիս պատերազմներում հնարավոր է հեռակա, փոքր ուժերով և ռեսուրսներով կաթվածահար անել հակառակորդի «հետևակին»:

Հետաքրքիր է ուսումնասիրել, թե ինչպես են գործել Իսրայելի հատուկ ծառայությունները։
Սկզբում սկսեցին չեզոքացնել «Համաս» և «Հըզբոլլահ» կազմակերպությունների բարձրագույն կառավարչական թևը, այնուհետև ականապատ փեյջերների միաժամանակյա պայթեցման օգնությամբ զգալի  վնաս հասցրեցին վերը նշված կազմակերպությունների միջին օղակին, իսկ դիմադրության մարտիկների ստորին մասը չեզոքացվեցին ռմբակոծություններով։ 

Այս սխեման Իսրայելին թույլ տվեց զգալիորեն թուլացնել հակառակորդին՝ ռազմական գործողությունների ակտիվ փուլից առաջ, ընդ որում, սեփական շարքերից առանց կորուստների՝ նկատեք։

Միանգամից վերապահում անենք, որ Իսրայելի գործողությունները պաղեստինցիների նկատմամբ գլոբալ մասշտաբով հանցագործություն և Ցեղասպանություն են, սակայն մենք պարզապես պարտավոր ենք ուշադիր ուսումնասիրել Իսրայելի փորձը՝ զուտ ռազմական հետևանքների  առումով, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ անխուսափելի դիմակայությունը մեզանից պահանջում է ոչ պակաս կրեատիվություն և հնարամտություն, իսկ 1991-1994 թվականների պատերազմի փորձը ցույց է տալիս, որ եթե մենք ուզում ենք, ապա կարող ենք փոքր ուժերով և տեխնոլոգիական մտահղացումներով հաղթել։

Իհարկե, պետք է նաև ընդգծել, որ Իսրայելը գործում էր խախտելով բոլոր գրված և չգրված օրենքները, քանզի իր հակապաղեստինյան մոլուցքի մեջ սպանում է քաղաքացիական բնակչությանը և դա ուղղակի Ցեղասպանություն է։
Ի դեպ, միանգամից նշենք, որ Իրանը ևս նոր ձևաչափով պատերազմ վարելու շատ մեծ փորձ ունի, և իսրայելցիներին վաղ է «հանգստանալ»,  իրանցիներն իրենց լրջագույն խոսքն անպայման կասեն այս նոր տեխնոլոգիաների պայքարում: 
Հաստատ։