COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Քաղաքականություն

Լիբանանի շուրջ ստեղծված ծանր ու բարդ վիճակը Հայաստանում առաջացրել է խոսակցություններ տեղի հայ համայնքի տարհանման թեմայով․ վերլուծաբան

Ըստ իս, շատ կարեւորի մասին, որին անդրադարձել եմ պարբերաբար, այլ առիթներով: Գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու հավելել․

«Լիբանանի շուրջ ստեղծված ծանր ու բարդ վիճակը Հայաստանում առաջացրել է խոսակցություններ տեղի հայ համայնքի տարհանման թեմայով: Այդ խոսակցություններն անշուշտ բնական են, ելնելով Լիբանանի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից եւ դրանցից բխող վտանգներից:

Այստեղ սակայն, կան մի քանի էական հարցեր, որոնք թերեւս պահանջում են տարհանման թեմայի վերաբերյալ առաջին հերթին շատ զգուշավորություն: Դա խիստ զգայուն հարց է, որն անշուշտ պետք է լինի Հայաստանի ուշադրության կենտրոնում, հայության ուշադրության կենտրոնում, բայց թերեւս այդ ուշադրությունը պետք է արտահայտվի խիստ զգուշավոր, եւ թերեւս գերազանցապես լուռ աշխատանքի միջոցով, որովհետեւ խոսքը վերաբերում է իհարկե մի կողմից մարդկային կյանքերին, մեր հայրենակիցների կյանքերին, մյուս կողմից՝ հայկական պետականության համար ռազմավարական նշանակության խնդրի:

Նախ, հարկ է արձանագրել, որ Լիբանանում պարզապես հայկական համայնք չէ: Լիբանանահայությունը Լիբանան պետության կյանքին խորապես ինտեգրված, այդ ընթացքում մեծ հեղինակություն ձեռք բերած հանրույթ է, եւ ըստ էության նույնիսկ հնարավոր ասել՝ Լիբանանի պետականաստեղծ հանրույթներից մեկը:

Հետեւաբար, այդ առնչությամբ զանգվածային տարհանման թեմայի որեւէ անշրջահայաց շոշափում, ըստ էության ոչ թե կօգնի բարձրացնել անվտանգությունը, այլ հակառակկը՝ հարվածի տակ դնելով վերը նկարագրածս հատկանիշներով համայնքի հեղինակությունն ու վարկը, կարող է Լիբանանում գերզգայուն ու գերլարված սոցիալ-հոգեբանական միջավայրում ստեղծել խիստ բացասական մթնոլորտ հայ համայնքի շուրջ: Որովհետեւ, կրկնեմ, հայ համայնքը լիբանանյան պետական-հանրային օրգանիզմի այնքան յուրային բաղադրիչ է, որ զանգվածային տարհանման հանգամանքը հավասարազոր կլինի պարզապես ծանր պահին Լիբանանը լքելուն, ընդհուպ՝ «դավաճանելուն»: Իսկ դա կմեծացննի հայության պաշտպանվածությու՞նը, թե՞ խոցելիությունը, սա արդեն մեղմ ասած կլինի շատ բաց հարց:

Որովհետեւ, հայության հանդեպ այդ վերաբերմունքը ձեւավորվելու է ոչ միայն լիբանանյան հանրության մոտ, այլ Լիբանանին աջակցող ռեգիոնալ ամբողջ շրջանակում

Մյուս, ռազմավարական նշանակության հանգամանքը այն է, ինչի մասին արտահայտվել եմ բազմիցս, օրինակ այդ թվում Երուսաղեմի հայկական թաղամասի Կովերի պարտեզ կոչվող տարածքի շուրջ զարգացումների առիթով: Մերձավոր Արեւելքում ծավալվող ախարհաքաղաքական դիմակայության օրակարգերում ամենեւին վերջին տեղում չէ ռեգիոնը հայկական դավանա-քաղաքական, պատմա-քաղաքական ներկայությունից ազատելը, «մաքրելը»: Որովհետեւ, Մերձավոր Արեւելքում հայության խորքային ներկայությունը ոչ միայն հայկական գործոն է, այլ նաեւ ընդհանրապես ռեգիոնում քրիստոնեական գործոնի առանցքային բաղադրիչ:

Իսկ դա անուղղակի ռեսուրս է հայկական պետականության քաղաքական կշռի, միջազգային սուբյեկտության փաստարկային պաշարի տեսանկյունից: Իսկ այսօր, երբ վերջին չորս տարիներին մետ հետ տեղի ունեցածը էապես նվազեցրել է այդ պաշարը, մենք պետք է չափազանց զգույշ եւ ուշադիր լինենք դեռեւս պահպանվող ռեսուրսի հանդեպ:

Հաճախ եմ խոսում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական խնդիրը Հայաստանն ըստ էության դեկորատիվ պետության, պարզապես ցուցանակի վերածելն է: Եվ այդ գործում նրանց, ու նաեւ նրանց աշխարհաքաղաքական ռազմավարական նկրտումների թիկունք պահող որեւէ սուբյեկտի հուզողը նաեւ այն մերձավորարեւելյան ռեսուրսն է, որ անուղղակի, բայց առկա է հայկական գործոնի շրջանակում, եւ որը անկասկած հայկական պետականության նժարը ծանրացնող գործոն է»:

Անշուշտ, մարդկային կյանքերը չափազանց կարեւոր են, եւ այստեղ հարցերը չպետք է դիտարկվեն կամ-կամ հակադրության տրամաբանության մեջ, այլ՝ եւ-եւ: Ու դրա համար շատ կարեւոր է չտրվել տարատեսակ գայթակղությունների եւ թեման, մարտահրավերը, ռիսկերն ու խնդիրները շոշափել վերը նկարագրածս գործոնները հաշվի առնող շրջահայացությամբ: