Փաշինյանը ժամանել է Կրեմլ` Պուտինի հետ բանակցությունների
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ, որտեղ երկկողմ բանակցություններ են տեղի ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին:
Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։
Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Ավելի վաղ Պուտինը երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։