ՔՊ-ական պատգամավորներն այցելել են Սյունիք. նրանց ուղեկցել են Մեղրիի ու Քաջարանի քաղաքապետերը (լուսանկարներ)
ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանի և Ալխաս Ղազարյանի հետ այցելեցինք Սյունիքի մարզի Մեղրի և Քաջարան խոշորացված համայնքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
«Մեղրի խոշարացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի և Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ
ծանոթացանք մի քանի սուբվենցիոն ծրագրերի և որոշ շինարարաական նախագծերի իրականացման ընթացքին:
Քննարկեցինք համահարթեցման նոր օրենքի մասին տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների մոտեցումները և դրա առավելությունները»,- գրել է պատգամավորը: