Պուտինը Փաշինյանին անձամբ է հրավիրել Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին
Կրեմլում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության մեջ բաց թողնված կետեր կան, որոնք պետք է լրացվեն։
Նա Փաշինյանին հրավիրել է հոկտեմբերի 23-24-ը գնալ Կազան, որտեղ կանցկացվի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը։
Միջոցառմանը կհավաքվեն տասնյակ պետությունների ղեկավարներ։
Պուտինը նշել է, որ այն օգտակար և հետաքրքիր կլինի։