Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Մամուլ

Մեկ տարում ընդամենը 5 հազար 284 արցախցի է դիմել՝ ՀՀ անձնագիր ստանալու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախահայության բռնի տեղահանումից եւ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից անցել է ուղիղ մեկ տարի: ՀՀ իշխանությունն առաջին իսկ օրվանից բռնեց Արցախը ջնջելու, արցախահայերին կոտրելու եւ որպես միավոր ոչնչացնելու քաղաքականությունը: Ոչ միայն «Արցախ» բառը հանեցին իրենց լեքսիկոնից, այլեւ սկսեցին պարտադրել, որ Արցախում ստացված ՀՀ անձնագրերը փոխեն, ինչ է թե` դրանց վրա գրված է 070 կոդը: Հայտարարվեց, որ ՀՀ քաղաքացու կապույտ անձնագրերը, որոնք տրվել են 070 կոդով, անվավեր են` հայկական անձնագրեր չեն, եւ եթե Արցախից եկած մեր հայրենակիցներն ուզում են ՀՀ բնակապահովման ծրագրով այդ գրոշները ստանալ, պետք է անձնագրերը փոխեն: Խոսքը յուրաքանչյուր անձին տրամադրվող 3-5 միլիոն դրամանոց սերտիֆիկատների մասին է, որոնցով ոչ ոք չի կարողանում տուն կամ բնակարան ձեռք բերել, քանի որ նման գների տներ Հայաստանում չկան:


Մենք փորձեցինք պարզել, թե 1 տարի անց քանի արցախցի է դիմել Անձնագրային եւ վիզաների վարչություն` Հայաստանի անձնագիր ստանալու համար: Միգրացիոն ծառայությունից «Հրապարակին» հայտնեցին, որ այս պահի դրությամբ 120 հազար արցախցիներից 5 հազար 284 անձ է դիմել՝ նոր կոդով հայկական անձնագիր ձեռք բերելու համար. «Հոկտեմբերի 7-ի դրությամբ դիմումների քանակը 5 հազար 284 է»: Ինչը մի քանի հետեւության տեղիք է տալիս. արցախահայերը չեն հրաժարվել իրենց հայրենիքից եւ երազում են վերադառնալ Արցախ: Արցախահայերը չեն վստահում ՀՀ իշխանություններին եւ հասկանում են, որ անձնագիր փոխելն իրենց հայաստանցի չի դարձնելու, բայց Արցախն իսպառ ջնջելու է քարտեզից: Եվ հասկանում են, որ բնակապահովման ծրագիրը փուչիկ է, թղթի վրա մնացած մեռելածին ծրագիր, որը հնարավոր չէ իրականացնել, եւ այն իրենց բնակարանային հարցերը չի լուծելու:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե քանի արցախցի ունի փախստականի կարգավիճակ, եւ ինչու սկզբում չէին դիմում անձնագիր ստանալու համար, հիմա քիչ, բայց դիմում են։ «Եթե քաղաքացիության համար դիմել են, ուրեմն անպայման ունեցել են փախստականի կարգավիճակ: 112 հազար 889 արցախցի դիմել էր, որպեսզի ստանա ժամանակավոր պաշտպանության վկայական, որը վկայում է փախստական լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է դիմումների քանակին, կարող ենք ենթադրել, որ այն կապված է բնակապահովման ծրագրի հետ: Քաղաքացի լինելն այստեղ պարտադիր պահանջ է, ընդ որում՝ քաղաքացի պետք է լինեն ընտանիքի բոլոր անդամները: Մեկ նկատառում եւս` նշածս թվի մեջ անչափահասները ներառված չեն, անչափահասներից չենք վերցնում քաղաքացիության դիմումներ: Ծնողները եթե ստանում են ՀՀ քաղաքացիություն, երեխաները ստանում են ՀՀ անձնագիր: Այստեղ թիվը նույնպես բավականին մեծ է: Երեխայի համար ոչ թե քաղաքացիության դիմում է ներկայացնում ծնողը, այլ` անձնագրի: Եթե քաղաքացիություն ստանալու պրոցեսը տեւում է 1-2 ամիս, ապա անձնագիր ստանալը՝ ընդամենը մեկ աշխատանքային շաբաթ»,- նշեց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: