COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Քաղաքականություն

Պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Հունաստանում ՀՀ դեսպանը՝ Diplomatic Point-ին

Հունաստանի վերլուծական լրատվական Diplomatic Point գործակալությունը լույս է ընծայել հոդված, որում անդրադարձել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Ինչպես հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հոդվածում տեղ են գտել նաև հատուկ լրատվական գործակալության համար Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանությունները։

Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Աթենքի կոնսերվատորիայի պատմական շենքում, որը հանդիսանում է ժամանակակից Հունաստանի արվեստի ամենահին կրթական հաստատություններից մեկը՝ հիմնադրված 1871 թվականին, ներկա գտնվեցին Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, քաղաքական գործիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արձագանքելով Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հրավերին՝ միասին նշելու Հայաստանի անկախության տոնը։

Դեսպան Մկրտչյանի ելույթը կենտրոնացած էր վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զարգացումների, անկախության ճանապարհին առկա մարտահրավերների, Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացների և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակի վրա։

Դեսպան Մկրտչյանը, արձագանքելով Diplomatic Point-ի խնդրանքին, մեկնաբանություններ տվեց միջոցառման վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշեց հետևյալը.

«Այսօր Հայաստանը նշում է իր անկախության օրը, որը շատ կարևոր է, քանի որ այն սահմանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը, որը երբեք չպետք է կասկածի տակ դրվի: Սրանք բացարձակ արժեքներ են մեզ համար, և ամենուր սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության օր։ Մենք հրավիրում ենք մեր ընկերներին Անկախության օրը տոնելու՝ նշելով մեր ձեռքբերումները, սակայն միաժամանակ հիշեցնելով մինչ այժմ շարունակվող անարդարությունները...

...Այսօր, իհարկե, սեպտեմբերի 27-ն է։ Դա այն օրն է, երբ 2020 թ. սկսվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, և նաև անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին նոր հարձակում եղավ Ղարաբաղի վրա, իսկ մինչ այդ՝ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ հայկական տարածքների բռնազավթումը: Սեպտեմբերը դարձել է շատ խորհրդանշական ամիս։ Դա մի կողմից նշանավորում է մեր Անկախությունը, մյուս կողմից՝ ժամանակ առ ժամանակ հարձակումներ հայերի և Հայաստանի դեմ»։

Շարունակելով խոսքը դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է. «Մենք պետք է ավելի զորեղանանք, քանի որ ունենք այնպիսի ընկերներ՝ ինչպիսիք են հույները և մի շարք այլ բարեկամներ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։ Պետք է հնարավորինս ինքնաբավ լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել մեր դեմ ցանկացած հնարավոր ոտնձգություն։

Մյուս կողմից՝ մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ ուրախ կլինենք, եթե կարողանանք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Բայց այս ցանկությունը պետք է փոխադարձ լինի։ Ցանկությունը պետք է լինի նաև մյուս կողմում՝ Թուրքիայի։ Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա»։

«Ադրբեջանից ակնկալում ենք, որ մի կողմ կդնի Հայաստանի դեմ իր առավելապաշտական ​​դիրքորոշումները: Ոչ մի տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ և ոչ մի նախապայման Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար չպետք է լինեն: Վերջերս լսեցինք, որ Ադրբեջանում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ կա։ Սա ընդունելի չէ, սա դեմ է բոլոր այն համաձայնություններին ու պայմանավորվածություններին, որոնք մինչ այժմ ունեցել են կառավարությունները։

Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել Բաքվում պահվող հայ գերիների մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական գրեթե 200 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացման մասին։ Մենք ուզում ենք հասկացնել, որ այս անարդարությանը պետք է վերջ դրվի»:

Անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին՝ դեսպան Մկրտչյանը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Հունաստանի հետ բարեկամությունն ու եղբայրությունը։ Մենք ռազմավարական գործընկերություն ենք կառուցում: Եվ այսօր Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարի, Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի, մի շարք գեներալների և պաշտպանության ոլորտից բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությունը այդ մասին են վկայում։ Սա հաստատում է նաև այն փաստը, որ հունական կողմում կարող են տարաձայնություններ լինել տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչների միջև, ներքաղաքական հարցերում, սակայն Հայաստանի հարցում, ինչպես այդ մասին փաստեց հույն քաղաքական գործիչներից մեկը, քաղաքական գործիչների միջև կա բացարձակ կոնսենսուս, և դա պետք է հասկանալի լինի բոլորին։

Մենք այս փաստը շատ բարձր ենք գնահատում։ Սակայն մենք չպետք է ընդունենք հայ-հունական եղբայրությունը որպես ի վերուստ տրված բարիք, այլ ամեն օր բարելավենք ու ընդլայնենք այն, ինչի իրականացումը դիվանագետների և կառավարությունների գործն է, և դա հենց այն է, ինչի շուրջ մենք կենտրոնացած ենք»:

Ամփոփելով հոդվածը, հոդվածագիրը ընդգծել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի՝ որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկի գեղեցկությունը ՝ պատմական հուշարձաններով, տեսարժան վայրերով և հարուստ հյուրընկալությամբ, այն ամենն, ինչ անհրաժեշտ է զբոսաշրջային շրջագայության համար: