Շարժման աջակից գործարարներին ճնշում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սրբազան շարժումը թեև այլևս չունի նախկին թափը, և բողոքի ակցիաներին այլեւս տասնյակ հազարավոր մարդիկ չեն մասնակցում, սակայն փողոցի ակտիվությունը շարունակում է մտահոգել իշխանություններին, և նրանք շարունակում են խոշորացույցով փնտրել-գտնել շարժմանն աջակցող գործարարներին, որ ուժայինների կամ հարկային մարմինների միջոցով ճնշեն և թույլ չտան օգնել ընդդիմությանը։
Բնականաբար, առաջին հերթին ճնշում են շարժման ակտիվ մասնակիցներին եւ նրանց մերձավորներին: Որոշ ժամանակ առաջ, օրինակ, խուզարկություն են իրականացրել շարժման առաջնորդներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եղբոր ընկերությունում։ Դանիելյանը թեեւ չհերքեց այդ փաստը, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում