Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Քաղաքականություն

Ոչ մի կառույց, նույնիսկ Սահմանադրական դատարանը չի կարող Անկախության հռչակագիրը մեզանից «խլել». Վարդևանյան

Անկախության հռչակագրին կարելի է վերագրել «Ծնողի» տիտղոսը, բայց այն հանդես է գալիս «Զավակի» համար ճանապարհ հարթողի, ուղենիշ տվողի դիրքերից և ոչ երբեք «խժռողի», և աբսուրդ է նման պնդում կատարելը և «հերոսաբար» այն հերքելու լուծումներ գտնելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

«Միշտ համոզմունք եմ ունեցել, որ Սահմանադրական դատարանի ստեղծումը ոչ միայն անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության պետական իրավական համակարգի կայացման տեսանկյունից, այլ միշտ հանդիսանալու արհավիրքներից, քաղաքական հակադիր գործընթացներից, նույնիսկ «երկրաշարժերից» պաշտպանող մեխանիզմ: Սահմանադրական դատարանը 1996 թվականի փետրվարի 5-ից ձևավորվել էր հենց այդ սկզբունքների հիման վրա: Շատերը Սահմանադրական դատարանի մասին կարծիք էին ձևավաորել ընտրական գործընթացների արդյունքներով ընդունած որոշումներով առանց դրանք կարդալու, ոմանք բացահայտել էին Սահմանադրական դատարանին մի շարք այլ գործերով:

Վերջերս Սահմանադրական դատարանը պարզապես հրաժարվել է սահմանադրական արդարադատության փիլիսոփայությունից, էությունից, կամ «ինքնաբացարկ» է հայտնել իր առաքելությունից: Դա ակնհայտ է բոլորի համար, դա այլևս անվիճելի վիճակագրական փաստ է: Վերջնական արդյունքը եղավ ՍԴՈ-1749 որոշումը, կամ Անկախության հռչակագրի մասին որոշումը, կամ «Հռչակագիրը խժռելու» մասին որոշումը: Կարճ պատասխանը հետևյալն է. Անկախության հռչակագիրը սովորական նորմատիվ իրավական փաստաթուղթ չէ, այն հավերժական փաստաթուղթ է, վեր կանգնած բոլոր նորմատիվային փաստաթղթերից: Անկախության հռչակագրին կարելի է վերագրել «Ծնողի» տիտղոսը, բայց այն հանդես է գալիս «Զավակի» համար ճանապարհ հարթողի, ուղենիշ տվողի դիրքերից և ոչ երբեք «խժռողի», և աբսուրդ է նման պնդում կատարելը և «հերոսաբար» այն հերքելու լուծումներ գտնելը:

Անկախության հռչակագիրը մեզ տվել է Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները և ոչ մի կառույց, նույնիսկ Սահմանադրական դատարանը չի կարող այն մեզանից «խլել», կամ նման դիրքորոշումներ պարտադրել, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է անցնել Սահմանադրությունից դեպի Սահմանադրականություն և վերջ»,- գրել է Վարդևանյանը։