Այնտեղ եմ, որտեղ պետք է․ մեծ հաճույքով կատարում եմ ՄԻՊ պարտականությունները․ Անահիտ Մանասյան
Ես հիմա գտնվում եմ այնտեղ, որտեղ պետք է լինեմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածությանը առնչվող հարցին։
«Շատ մեծ պատասխանատվությամբ ու հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները»,- ասաց Մանասյանը։
Դիտարկմանը, թե նրա ընկերուհի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է զբաղված ՄԻՊ թեկնածությամբ, Մանասյանը նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել։
«Այս փուլում չեմ պատրաստվում մեկնաբանել մամուլում տեղ գտած տեղեկություններին՝ ելնելով էթիկայի, մարդկային նորմերից ու բոլոր մյուս տեսանկյուններից։ Նաև կոռեկտ չեմ համարում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է մյուս թեկնածություններին, ապա ՄԻՊ-ը դարձյալ կոռեկտ չհամարեց արձագանքել հարցադրումներին։