Կապրենք, կտեսնենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հնարավոր կալանավորման մասին
Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որին մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը:
Մինչ նիստի մեկնարկը լրագրողները Քոչարյանին հարց են ուղղել, թե վերջինս մտավախություն չունի՞, որ իրեն կարող են կրկին կալանավորել։
«Կապրենք, կտեսնենք»,- պատասխանել է նա: