ՀՀ ԱԳՆ-ն իրականացվում է ոչ թե արժանապատիվ, այլ կվադրոբերների դիվանագիտություն․ Ռուբեն Մելիքյան
Երբ Ադրբեջանում իրականացվում է խոշոր միջազգային միջոցառում, պետք է պահանջենք, որ միջազգային կառույցները ռազմագերիների ու պատանդների հարցը բարձրացնեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ԱԳՆ շենքի առաջ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշեց, որ հարցը պետք է բարձրացնել բոլոր այն մարդկանց մասով, ովքեր գտնվում են Ալիևի բանտերում՝ թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, թե՛ ավելի քիչ հայտնիություն ունեցող, կամ հանրության ոչ հայտնի մեր եղբայրների։
«Բայց այստեղ կա մի մեծ պրոբլեմ, որը կապված է հենց այս շենքում աշխատող մարդկանց հետ: Բոլոր տեղերից մենք ստանում ենք պատասխաններ, որ գիտեք, ձեր պետությունն այդ հարցով նախանձախնդիր չէ, ի՞նչ եք մեզնից պահանջում: Ցավոք սրտի, այդ խոսքերին դժվար է հակադարձել: Դրա համար հենց ԱԳՆ-ի շենքի առջև կարելի է արձանագրել, որ այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ դիվանագիտություն, այլ կվադրոբերների դիվանագիտություն, չորեքթաթ դիվանագիտություն: Իմ պատկերացմամբ, այստեղ մեր գտնվելը ամոթանքի նշան է այստեղ աշխատող մարդկանց»,- Ռուբեն Մելիքյանը: