«Խաղաղության խաչմերուկ»-ը «բարեբախտություն» է․ առանց դրա չի կարող լինել անվտանգություն․ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՀՀ շահագրգռությունների կիզակետում է։ Նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ երբեմն զարմանք են պատճառում այն մեկնաբանությունները, թե այս նախագիծը որևէ կերպ թելադրված է դրսից, արտաքին աշխարհից։ Սա ուղղակի իրադրության չգնահատման կամ պատշաճ գնահատականի բացակայության հետևանք է։ Ակնհայտ է, որ այս նախագծով Հայաստանի Հանրապետությունը առավել քան շահագրգռված է»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե այս նախագիծը կարող է լինել «բարեբախտություն» է մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար։
«Տնտեսական նախադրյալների բացակայության միջավայրում չի կարող լինել անվտանգություն և կայունություն»,-ասաց Փաշինյանը։