Նախարար Պապիկյանը գիտի, թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
Զինվորի մահվան լուրը ու Երեւանի կենտրոնի տոնակատարությունը: Ոչ ոք չի ուզում լսի զինվորի մասին լուրը»,-գրում է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու շարունակում.
«Պաշտպանության նախարարությունը նորից հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ու այսպես պարբերաբար նման հաղորդագրություն է տարածում նախարարությունը, հետո Քննչական կոմիտե կասի, որ զինվորը ինքնասպան է եղել:
Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում: Ինչու զինվոր կորցրած սպաները ինքնասպան չեն լինում, ինքը նախարարը մտածում է ինքնասպան լինելու մասին»։