«Ղազարյան vs Ղազարյան» նախագիծը հնարավոր է նկարահանվի Հանրային հեռուստաընկերությունում. Ղազարյանը նամակ է գրել Մովսիսյանին
«Ղազարյան vs Ղազարյան» նախագիծը հնարավոր է նկարահանվի և հեռարձակվի նաև Հանրային հեռուստաընկերությունում, եթե Հանրայինի տնօրինությունն ընդունի մեր առաջարկը։ Այս մասին հայտնում է նախագծի համահեղինակ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա առաջարկը գրավոր նամակով ներկայացրել է Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։