Հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դի (լուսանկարներ)
Հոկտեմբերի 14-ին ժամը 11:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: