Փաշինյանը հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին, ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն. իրավապաշտպան
ՀՀ-ում, ըստ էության, գործ սարքելու ինստիտուտը վերացված է և այլևս դրան վերադարձ լինել չի կարող»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձին։Իրոք թանկ նվեր Քյարամյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Նա նաև նշել է.
«Հավանաբար, վերջինս թեթևացած շունչ քաշեց, վերջապես հրապարակայնորեն ճանաչվեց քննչական կոմիտեի գործ սարքելու ունակությունները, ինքնասպանություն ճանաչվեց նաև երկու օր առաջ հերթական զինծառայողի՝ Աղասի Դալլաքյանի մահվան դեպքը։
«Սա ասում եմ ճանաչելով դատաիրավական համակարգը ղեկավարող մարդկանց»,-իր խոսքն ամրապնդել էր Փաշինյանը։
Ըստ էության, այս խոսքն ուղղված է բողոքող զինծառայողների հարազատներին և ոչ միայն։ Եվ ընդհանրապես վարչապետի այս խոսքն ուղղված չէ ՀՀ քաղաքացիներին։ Նա հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին, ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն»։