ԱԱԾ-ն ադեկվատ չգործեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, շոուն սարքեցին, որ տնօրենի ֆավորիտ թեկնածու բերեն․ Մանուկ Սուքիասյան
Իմ ընկալումներով, և՛ օրեր առաջ շոուի էլեմենտներով սկանդալային ձերբակալությունը, և՛ էս տնօրենի Ժ/Պ-ի շուրջ ստեղծված աժոտաժը նկատակ ունի անկառավելիության պատրանք ստեղծել դպրոցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին։
Մանուկ Սուքիասյանը նշեց, որ ԱԱԾ-ն ադեկվատ չգործեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, շոուն սարքեցին, որ տնօրենի ցանկալի թեկնածու բերեն։
«Անկառավելիության պատրանք են ստեղծում, որ իրենց համար ցանկալի ֆավորիտ թեկնածու բերեն՝ տնօրենի Ժ/Պ-ի նշանակման, իսկ հետագայում արդեն տնօրեն նշանակելը տեխնիկայի հարց է»,- ասաց նա՝ հավելելով․ «Ուզում են ասեն՝ դե դպրոցը արդեն չի կառավարվում, ձեռքից գնում է, պետք է դրսից մարդ բերել, որ իրենց հսկողության տակ լինի ու կարգի հրավիրի բոլորին»։
Մանուկ Սուքիասյանի խոսքով` նույն իրավիճակը տիրում է շուրջ 40 դպրոցում։ Ըստ նրա` այդ ամենն ինքնանպատակ չի արվում։
«Պատրաստվում են առաջիկա ընտրություններին»,- ասաց Սուքիասյանը՝ նշելով, որ դպրոցներում են տեղի ունենում ընտրությունները։