Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու նկատմամբ կիրառվել է գրավ և տնային կալանք
Փաստաբան Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերի 12-ին գրառում է արել.
«Երեկ կայծակնային արագությամբ տարածվեց Խաչատուր Բալասանյանի ձերբակալության մասին լուրը։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը, այսօր ուշ գիշերին քննելով քննիչի միջնորդությունը` պաշտպանյալիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժեց այն` կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։
Երեկ առավոտյան ժամը 05։00֊ից մինչև այսօր ժամը 3։00֊ը տևած անդադար աշխատանքս տվեց իր նախնական արդյունքը։
Նշեմ, որ առաջադրված մեղադրանքը շինծու է և անհիմն, և ես ջանք չեմ խնայելու Խաչատուր Բալասանյանի իրավունքների պաշպանության հարցում»։
Այսօր արդեն փաստաբանը ևս մեկ գրառում է արել` նշելով. «Մեր փաստաբանական թիմի մասնագիտական ջանքերի շնորհիվ՝ Խաչատուր Բալասանյանի գործով անցնող ոչ մի անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառվեց։ Շնորհակալություն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորներին՝ օբյեկտիվության համար»։