Իմ և Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության աշխատակիցների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ստացա Փաստաբանների պալատի նախագահի հերթական որոշումը, որով իմ և Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության աշխատակիցների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Հայտնում եմ իմ խորին մտահոգությունը պալատում տիրող մթնոլորտի և կարգապահական վարույթի՝ որպես պատժիչ գործիքի ընտրողաբար կիրառելու վերաբերյալ։ Փաստական հանգամանքների լիարժեք հավասարության պայմաններում պալատը խտրական վերաբերմունք է ցուցաբերում իմ նկատմամբ և հավասար հանգամանքների պայմաններում ցուցաբերում է անհավասար մոտեցում։ Խնդիրը չէի տեղափոխի հանրային տիրույթ, եթե երկու դրվագով իմ նկատմամբ չկիրառվեր խտրական վերաբերմունք։
Հրապարակային հայտնում եմ, որ ես սպառել եմ վստահությունս կառույցի հանդեպ և հրաժարվում եմ ֆիզիկապես մասնակցել կարգապահական վարույթին, իսկ գրավոր ապացույցներ ներկայացնելս հետապնդում է դատական պաշտպանության ընթացքում փաստեր ներկայացնելու նպատակ։
Հ.գ. Կոչ եմ անում փաստաթուղթ ստորագրելիս ընթերցել դրա պարունակությունը»։