Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Մամուլ

Ժաննա Անդրեասյանի ընկերուհին ու նրա ամուսինն օրինախախտում են թույլ տվել, ամուսինը մնացել անպատիժ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի վերջին 10 տարիների գլխավոր հաշվապահ, այժմ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի ամուսինը՝ Վարդան Սարգսյանը, մի քանի ընկերություններում աշխատելով, պետությանը հասցրել է գրեթե 35-40 մլն դրամի վնաս։ Կնոջ գործոնով պայմանավորված՝ այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի հնչել, ամեն բան կոծկվել է, իսկ պատիժը եղել է ընդամենը հասցված վնասի վերականգնումը: Ընկերության աշխատանքի պատճառով հասցված վնասը եղել է 2013-2022 թվականներին։

Համաձայն Վարդան Սարգսյանի հայտարարագրի՝ նա երեք ընկերություններից ստացել է աշխատանքի վարձատրություն՝ «ՖԻՇՄԵՆ ԻՄՊՈՐՏ», «ԱՐՏՖԱՐՄ», «ՔԼԵՎՐ ՏԵՔ» ընկերություններից՝ համապատասխանաբար 4 մլն 200 հազար, 312 հազար դրամ եւ 510 հազար դրամ։ Ընկերությունները պատկանում են 3 տարբեր անձանց։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս չարաշահման վերաբերյալ քրեական վարույթ կա նախաձեռնված, իսկ Վարդան Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել այս գործում։ Սարգսյանը անգամ խոստովանել է, որ չարաշահում է թույլ տվել, վնասը փոխհատուցվել է, ինչի պատճառով այս գործը ծածկադմփոց են արել ու կոծկել, քանի որ Հասմիկ Հակոբյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ընկերուհիներից է եւ վաղեմի գործընկերը՝ դեռ ԾԻԳ-ում աշխատելու ժամանակահատվածից: Այս պատճառով ծածկել են գործը, և որևէ իրավական կառույց պաշտոնական հայտարարություն չի տարածել հիշյալ չարաշահման գործով։ Այժմ էլ Հասմիկ Հակոբյանը ԿԳՄՍՆ-ում համարվում է Անդրեասյանի աջ ձեռքը. բոլոր ֆինանսական հարցերը լուծվում են Հակոբյանի միջոցով:

Զուգահեռ սրան նշենք, որ եթե նախկին իշխանությունից որեւէ մեկը նման չարաշահումների էպիկենտրոնում հայտնվեր, ներկայիս իշխանությունը կթմբկահարեր այդ մասին բոլոր հնարավոր հարթակներում։ Այնինչ ներկայիս իշխանությունների չարաշահումները կամ կոռուպցիոն սկանդալները «պահում եւ փայփայում» են։ Փաստ է, որ ներկայիս պաշտոնյայի ամուսինը որեւէ պատասխանատվության չի ենթարկվել:

Հարկ է նշել, որ Հասմիկ Հակբոյանը եւս, մինչեւ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար դառնալը, «ՔԼԵՎՐ ՏԵՔ» լոգիստիկ ընկերությունից ստացել է 118 հազար դրամ եկամուտ։

«Ժողովուրդ» օրաթերթը հիմնավորում կամ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Սկզբում խոստացան Հակոբյանի հետ խոսել, ապա կապվել մեզ հետ, սակայն մինչեւ այժմ որեւէ պատասխան չենք ստացել։

Հեղափոխությունից հետո լեգենդար «պոզով-պոչով» կոռուպցիան այս տեսքն ունի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում