Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Մամուլ

Գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց արտագնա խաղում կրած պարտությունից հետո նշել էինք. «Պե՞տք է հեռացնել Պետրակովին: Դա ՀՖՖ-ի որոշելիքն է: Կարծում ենք՝ այս պահին դա լավագույն լուծումը չէ: Բայց աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո կամ դրա շեմին այդ մասին պետք է լրջորեն մտածել: Իսկ մինչ այդ նվնվալու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է հետևություններ անել: Ափսոս են այս տղաները»: Այն, որ Պետրակովը ձախողված մարզիչ էր, անկասկած է: Այն, որ նա այդպես էլ լեզու չգտավ մեր հավաքականի տղաների հետ, նույնպես ակնհայտ է: Այն, որ նա խռովկան էր, ամեն անգամ մեղավորներ էր փնտրում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այն, որ նա այդպես էլ չհասկացավ ու չընկալեց մենթալիտետային տարբերությունները, նույնպես չի քննարկվում:

Ու, ընդհանրապես, նրան նշանակելն ի սկզբանե անհեթեթ որոշում էր: Բայց մենք խորապես վստահ էինք, որ անիմաստ է կոնկրետ Ազգերի լիգայի խաղարկության ավարտից երկու խաղ առաջ հեռացնել գլխավոր մարզչին, դա կարելի էր ու պետք էր անել նոյեմբերի կեսերին, իսկ մինչև գարուն գտնել նորմալ մարզիչ: Բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ «տնային» խաղից հետո նրան հեռացնել պաշտոնից: Ինչո՞ւ: ՀՖՖ-ն, իհարկե, իր «պաշտոնական մեկնաբանություններն» ունի, սակայն այնպիսի տպավորություն է, որ ֆեդերացիան փորձ է արել դժգոհության սլաքներն իր վրայից հնարավորինս հեռացնել և ամբողջ մեղքը բարդել Պետրակովի վրա:

Առավել ևս, վստահ ենք, որ նրանք տեղյակ էին այն խոր դժգոհությունների մասին, որ կուտակվել են ոչ միայն ընհանրապես ֆուտբոլասերների շրջանում, այլև Առաջին հայկական ճակատում (FAF): Բայց, ինչպես երևում է, պատասխան տալուց խուսափել չհաջողվեց:Նույն FAF-ը կիրակնօրյա խաղից հետո ակցիա իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, ապա հայտարարություն տարածեց՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (պահանջին միացան նաև այլ ֆան ակումբներ): Նշվում էր, որ Մելիքբեկյանը սպառել է իրեն: Անկեղծ ասած, ինչ-որ մեկն ինչ-որ բան արած պիտի լիներ երբևէ, որ սպառած լիներ:

Ֆեդերացիայի այս ղեկավարությունը պարզապես ձախողվել էր ի սկզբանե: Երբ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգը նոր էր ստանձնել ՀՖՖ ղեկավարությունը, խոսում էր ինչ-որ ծրագրերի մասին, որոնց արդյունքները զգացվելու են մի քանի տարում, PR-վում էր պուճուրիկ մարզադաշտեր կառուցելու թեմայով և այլն, և այլն: Ի՞նչ ունենք այսօր` 5 տարի անց: Ոչ թե զրոյական, այլ «մինուսային» արդյունք: Եվ հարցը միայն ազգային հավաքականը չէ, չնայած այստեղ էլ, իհարկե, խորքային խնդիրներ կան՝ սկսյալ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված թեմայից, վերջացրած նրանով, որ մարզիչը կարող է իրեն թույլ տալ «խռովել» ու հավաքական չհրավիրել լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների: Խնդիրը նույնիսկ ներքին առաջնությունում տիրող մթնոլորտը չէ, երբ ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է տարբեր ակումբների հետ:

Տեսեք, մինչև 21, 19, 17 տարեկանների հավաքականների վիճակը պարզապես ողբերգական է: Ընդ որում, վերջինս ներառում է այն պատանիներին, որոնք ֆեդերացիայի այս ղեկավարության «ծրագրերի» ծիրում են: Հիմա՝ թվերի լեզվով: Ընդ որում, չծանրաբեռնելու համար համեմատաբար կարճ ժամանակահատվածի ցուցանիշներ ենք ներկայացնում: Մինչև 21 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում կրել է 4 պարտություն, խաղացել է 2 ոչ-ոքի, բաց է թողել 15 գնդակ, խփել... միայն մեկը: Մինչև 17 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում պարտվել է...

6 անգամ՝ բաց թողնելով 24 գոլ և խփելով ընդամենը երկուսը: Պարտություններից երեքը եղել է ամոթալի խոշոր հաշվով: Մի փոքր մխիթարական կարելի է համարել մինչև 19 տարեկանների հավաքականի արդյունքները. վերջին 7 խաղում՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա վերջին 11 խաղում թիմն ունեցել է միայն 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և... 7 պարտություն:

Ընդ որում, հարցը միայն այս ցուցանիշները չեն: Շատ ավելի կարևոր է, թե ինչ խաղ են ցուցադրում հավաքականները, ինչ մթնոլորտ է տիրում, բարոյահոգեբանական ինչ տրամադրվածությամբ են մտնում ֆոտբոլիստները խաղադաշտ և խաղում, ինչ վիճակ է մանկապատանեկան ֆուտբոլում, ու ամենակարևորը՝ ինչ է արվում այս վիճակը շտկելու համար: Իսկ գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք: Ի՞նչ կա որ, գլխացավանքից կազատվենք, ֆուտբոլի մարզադաշտերում բրինձ կցանենք ու անիմաստ ֆեդերացիա էլ չենք պահի: Ու, ընդհանրապես, կարելի է բոլոր ֆեդերացիաները փակել, թողնել միայն մեկը՝ հեծանվային սպորտի ֆեդերացիան: Վերջինիս նախագահն էլ, պարզ է, չէ՞, ով պիտի լինի... Իսկ եթե լուրջ, ապա վիճակն իսկապես ցավալի է, ու միայն Պետրակովին հեռացնելով՝ խնդիրները չեն լուծվի...

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություններ ստացանք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շուտով հրաժարական է ներկայացնելու: Սակայն լրատվամիջոցներին ՀՖՖ-ից հայտնել էին, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Դե ինչ, ծանոթ ձեռագիր է: Սպասենք FAF-ի ու մյուս ֆան ակումբների արձագանքին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։