Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, բայց դրա անհրաժեշտությունը չկա․ Արմեն Գալջյանը՝ Մանուկ Սուքիասյանին
«Այս պահին քաղաքային նոր ընտրությունների վերաբերյալ հարցը արդիական է, քան երբևէ, հատկապես, որ որևէ տարաձայնություն այդ առումով չի եղել»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի կողմից հնչեցրած հայտարարությանը, թե արտահերթ ընտրությունների անցկացման հարցը այսօր արդիական է։
Գալջյանը հայտարարեց․ «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, բայց դա չի նշանակում, թե դրա անհրաժեշտությունը կա։ Ծիծաղելի է, որ սա հնչեցնում եք այն դեպքում, երբ դրա հանրային պահանջը չկա։ Դուք, քաղաքական ուժ լինելով, ստանալով 20 հազարից ավելի ձայն, ձեր հրավիրած հանրահավաքներին անգամ ձեր նախընտրական ցուցակի թեկնածուների քանակով մարդ չի գալիս, 200 հոգի չի գալիս, իսկ հիմա ասում եք՝ պետք է լինի արտահերթ ընտրություն»։
Վերջինս ավագանու ընդդիմադիր անդամին հիշեցրեց, որ Երևանը նրա համար չէ, որ արտահերթ ընտրություններ պահանջեն, այլ զարգանալու քաղաք է։