Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Քաղաքականություն

Ահմադ Քազեմի. Ինչու՞ Բաքուն COP29-ի արժանի հյուրընկալ չէ

«Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը» հրապարակել է վերլուծական հոդված, որտեղ ներկայացվում են իրանցի
փորձագետ Ահմադ Քազեմիի դիտարկումները նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանում անցկացվող COP29 համաժողովի
մասին։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը, անցկացվելու է Ադրբեջանում նոյեմբերի 11-ից 22-ը։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի և իրավունքների շարունակական ոտնահարումներն ու բնապահպանության ոլորտում բացասական վարքագիծը՝ նման համաժողովի անցկացումը Բաքվում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել տարբեր երկրներում:

Կովկասի հարցերով իրանցի հայտնի փորձագետ Ահմադ Քազեմին օրերս «Ինչու՞ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ հստակ մատնանշել է, թե ինչու այդ համաժողովը չպետք է անցկացվի Բաքվում:

Փորձագետը նախ ընդգծել է, որ Կլիմայական համաժողովն անցկացվում է այն երկրներում, որոնք մեծ դերակատարում և լուրջ առաջընթաց ունեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում, իսկ Ադրբեջանն, ընդհակառակը, այս առումով շատ վատ համբավ ու փորձ ունի: Որպես առաջին գործոն՝ Քազեմին առանձնացրել է այն հանգամանքը, որ Կասպից ծովն ամենաշատ աղտոտող երկիրն Ադրբեջանն է: Փորձագետը նկատել է, որ Բաքվի նավթային արդյունահանումների հետևանքով Կասպից ծովում վտանգված է բուսական ու կենդանական աշխարհը, իսկ նավթային աղտոտվածությունը հասնում է մինչև ծովի իրանական ափեր:

Հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ փորձագետը նշել է, որ դեռ տասնյակ տարիներ առաջ Ադրբեջանը Կասպից ծով է լցրել Ուկրաինայից Ադրբեջան բերված միջուկային թափոնները՝ յուրաքանչյուր կոնտեյների դիմաց ստանալով 260 հազար դոլար:

«Կոյուղային ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների բացակայության պատճառով ամեն տարի խիտ բնակեցված Բաքու և Սումգայիթ քաղաքներից միլիոնավոր տոննա քաղաքային, կենցաղային և արդյունաբերական չմշակված թափոններ են լցվում Կասպից ծով՝ վտանգելով այդ փակ ծովի էկոհամակարգը, իսկ Նախիջևանից էլ՝ Արաքս գետը»,- շարունակել է Քազեմին։

Բացի այդ՝ փորձագետը մատնանշել է, որ շրջակա միջավայրի պաշպանության շուրջ Բաքվի հնչեցրած մտահոգությունները ձևական ու ցուցադրական բնույթ ունեն: Որպես օրինակ՝ նա նշել է, որ Բաքուն անհանգստացած է Կասպից ծովի մակարդակի նվազմամբ միայն այն պատճառով, որ այն վնաս է հասցնում նավթարդյունահանմանը:

Քազեմին խոսել է նաև Ադրբեջանի Սոյուդլու գյուղի էկոլոգիական խնդիրների և դրանք բարձրաձայնող գյուղացիների նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշումների մասին: (Ավելի մանրամասն՝ «COP29-ը և Բաքվի ցինիզմը» հոդվածում):

Ըստ փորձագետի՝ ամենամյա այդ համաժողովները միայն «շրջակա միջավայրի պաշտպանության» մասին չեն, այլև՝ «մարդու իրավունքների», իսկ Ադրբեջանը խախտում է ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության մասին օրենքները, այլև՝ մարդու իրավունքները: Այս համատեքստում նա հիշատակել է շիա հավատացյալների ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումներն Ադրբեջանում: Փորձագետը նկատել է, որ այս վարքագիծը Բաքուն փորձում է քողարկել միջազգային միջոցառումների անկացմամբ, ինչպես օրինակ՝ «Ֆորմուլա 1»-ն է:

«Ներկայումս Ադրբեջանը COP29-ը փորձում է օգտագործել որպես գործիք աշխարհի, հատկապես՝ արևմտյան աշխարհի հասարակական կարծիքը Ղարաբաղի ինքնավար շրջանի էթնիկ զտումներից շեղելու համար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա և խախտեց 2020 թվականի Մոսկվայի հրադադարի համաձայնագիրը՝ պատճառ դառնալով ավելի քան 120.000 բնիկ հայերի զանգվածային տեղահանության ու բռնագաղթի և ոտնահարելով նրանց ունեցվածքի, պատմական, մշակութային և կրոնական իրավունքները։ Օգտագործելով COP29 միջոցառումը և հյուրընկալելով մոտ 80.000 մարդու և ցույց տալով խաղաղ դեմք՝ Բաքուն փորձում է շեղել համաշխարհային հանրային կարծիքն այս էթնիկ զտումներից։ Այդ իսկ պատճառով, Ղարաբաղից վտարված հայերին պատկանող պատմական և կրոնական հուշարձանների ոչնչացման մասին լուրերին զուգահեռ, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղը և նրա շրջակա տարածքները հռչակեց «կանաչ էներգիայի» գոտիներ»,- գրել է Քազեմին։

Նա հավելել է, որ Արցախը զավթելուց բացի՝ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ նրա տարածքը հռչակելով «Արևմտյան Ադրբեջան» և հրաժարվելով խաղաղության պայմանագիր կնքել: Զուգահեռաբար Ադրբեջանն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն իր հերթին, փորձագետի գնահատմամբ, աղետաբեր է լինելու նաև տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: «Այս ֆոնին՝ Բաքվի կողմից COP29-ի հյուրընկալումը դառը հեգնանք է շրջակա միջավայրի վերաբերյալ միջազգային օրենքների նկատմամբ»,- համոզմունք է հայտնել Քազեմին:

Որպես վերջաբան՝ Ահմադ Քազեմին ընդգծել է, որ այս համաժողովը Բաքվում է անցկացվում Ադրբեջանի նավթադոլարների շնորհիվ, սակայն իրականում Ադրբեջանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման համար արժանի հյուրընկալ չէ։