Վայոց ձորի մարզում մի քանի տոննա ցեմենտի պարկերով բարձված «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ցեմենտի պարկերով բարձված «KamAZ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: