Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Մամուլ

Ֆեդերացիան բռնազավթված է հարյուր տոկոսով, նրանք չեն ընտրվել. Սուրեն Բաղդասարյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: «Մենք աջակցել ենք Արմեն Մելիքբեկյանին, ցանկացել ենք, որ դրական փոփոխություններ լինեն մեր ֆուտբոլում: Բայց, ցավոք, այդ փոփոխությունները մենք չենք տեսել: Մեր դիրքորոշումը եղել է այն, որ ֆեդերացիային պետք է ժամանակ տալ: Սակայն հասել ենք այն իրավիճակին, որ ՀՖՖ նախագահը չի գալիս մեզ հետ հանդիպման, եւ սա առաջին դեպքը չէ: Այս պարագայում մենք այն կարծիքին ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»,-ասել է ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը: Ապա մի շարք ակումբների ֆան-ակումբներն էլ են միացել ՖԱՖ-ին եւ հայտարարություն են տարածել, որը ստորագրել են «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» եւ «Շիրակի» ֆան-ակումբները: «Դեռ ամիսներ առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ, հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում պնդեցինք, որ ՀՖՖ գործող ղեկավար կազմի վերընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չէր բարձրանալու նոր մակարդակի, այլեւ շարունակելու էր իր ազատ անկումը: Ցավոք, մենք ճիշտ էինք մեր պնդումներում: Դրա վառ ապացույցը տոտալ ձախողումներն են, որոնք արձանագրվել են ընտրություններից հետո»,- նշված է հայտարարության մեջ։

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը, Երեւանում հյուրընկալելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, զիջեց 0:2 հաշվով: Դրան հաջորդեց ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հեռացումը զբաղեցրած պաշտոնից՝ թերեւս, ֆուտբոլասերների դժգոհությունը պարպելու եւ հարվածը Մելիքբեկյանից շեղելու համար։

Սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին, նշեց. «Շատ էլ լավ են անում: 2019 թվականին, երբ նախագահի ընտրություն տեղի ունեցավ, Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, իրավիճակը լարվեց: Ես սրանց ուղնուծուծով գիտեմ: Այդ երկուսն էլ լրագրողներ են իբր: Նիկողոսյանը քաղաքապետարանում հաշվապահ էր աշխատում, հետո սկսեց «Հայկական ժամանակին» թղթակցել: Ձեռքից հոտ էր քաշում ու քննադատություններ գրում: Մելիքբեկյանն էլ որտեղ աշխատեց՝ ձախողվեց: Մեկնաբան փորձեց դառնալ, ամեն տեղից հեռացվեց, չկայացավ այդպես էլ: 2019-ին, երբ տեսա, թե ինչ է կատարվում, ցանկանում էի, որ արդար ընտրություններ լինեն, բայց ամեն ինչ արեցին, որ ոչ մի արդարություն էլ չլինի: Մարդկանց վախեցրին, տարբեր ճանապարհներով բռնազավթեցին Ֆուտբոլի ֆեդերացիան: Մեծ պատերազմ է գնացել մեր միջեւ, Ձեր թերթի արխիվներում էլ կան այդ մասին փաստող նյութեր: Հայկական ֆուտբոլի հետ նրանք ոչ մի կապ չունեն, ոչ մի բան չեն անում ֆուտբոլի համար, պատահական եկան, ներխուժեցին ինչ-ինչ ճանապարհներով, չեմ էլ ուզում արդեն այդ մասին խոսել, հոգնել եմ արդեն այդ մասին խոսելուց: Ֆեդերացիան բռնազավթված է հարյուր տոկոսով, նրանք չեն ընտրվել: Ոչ մի քննադատություն չեն լսում, ակումբների հետ շատ լարված փոխհարաբերությունների մեջ են, ի՞նչ է դա նշանակում: Դու ֆեդերացիայի նախագահ ես, պարտավոր ես համերաշխ մթնոլորտ ստեղծել: Այն խաղադաշտերը, մարզադաշտերը, որոնք գտնվում են ֆեդերացիայի ենթակայության տակ, անհասանելի են դարձել, զրկում են այնտեղ խաղի հնարավորություն տալուց: «Փյունիկի» հետեւից էլ են ընկել: Երեկ փողոց դուրս եկան, ընդվզեցին, որովհետեւ տեսնում են, թե ինչ է կատարվում: Նրանք պատասխան են տալու: Աշխարհում չկա ոչ մի տեխնիկական մասնագետ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնագետի չափ աշխատավարձ ստանա: Իրենց այդպես է պետք՝ այդպես են անում: Խինես Մելենդեսի մասին է խոսքը, թոշակառու մարդ է եւ ո՛չ մարզիչ էր, ո՛չ մի բան, բերել էին իբրեւ հայկական ֆուտբոլը զարգացնելու, այն էլ ի՞նչ՝ ոչ մի բան էլ չարեց: Պայմանագիրը մեկ տարով էր, բայց եւս մեկ տարով երկարացրին: Հետո Կապարոսին բերեցին, որը թոշակառու էր, նա էլ ձախողվեց: Նրա աշխատավարձն էլ գաղտնի էր պահվում: Ֆեդերացիան ՀԿ է, բոլոր ծախսերը պարտավոր են հրապարակել, ընդհանուր շարժեր են ասում, բայց չեն ասում, թե, օրինակ, հավաքականի մարզիչը որքան գումար է ստանում: Սրանք չեն ղեկավարում, չգիտեմ ինչ են անում արդեն 5 տարի: Փողերը քամուն են տալիս, չկա հաշվետվություն, մանկապատանեկան ֆուտբոլն էլ լավ վիճակում չէ: Այս 5 տարվա մեջ մի հպարտանալու առիթ չի եղել: Կադրեր չկան, եղածներին էլ հոգեբանորեն սպանում են»:

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»