Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Մամուլ

ՔՊ-ն ուժայինների վախը բռնել է, ուսապարկերն աշխուժացել են. «Հրապարակ»

րդարադատության նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանին հեռացնելու օպերացիան, պարզվում է, իր հետքն է թողել Նիկոլ Փաշինյանի կառավարության մյուս անդամների, անգամ՝ ուժային կառույցների ղեկավարների վրա, որոնք իշխանության եւ նրա յուրաքանչյուր ուսապարկի դեմ թեպետ տասնյակ-հարյուրավոր նյութերի ու կոմպրոմատների են տիրապետում, բայց երեկ հերթով-կարգով-շարքով, մեկ մարդու պես՝ շտապել էին խորհրդարան ներկայանալ եւ ավելի քան 6 ժամ նիստերի դահլիճում պատանդառուի կարգավիճակում զեկուցում էին, ունկնդրում ուսապարկերին՝ հընթացս լսելով ընդդիմադիր պատգամավորների լուտանքները։


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան, իսկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մի ամբողջ գումարտակ էր իր հետ բերել, ընդհուպ՝ բոլոր փոխնախարարներին։ Խորհրդարանին վերեւից նայող այս պաշտոնյաները գիտակցում են, որ Մինասյանին գահընկեց անողը ոչ թե ուսապարկերի խումբն է, այլ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը տակից «ֆաս» հրահանգը տալիս է ու հրճվում, թե ինչպես են թիմակիցները հոշոտում նախարարներին, հետո էլ, դեմոկրատիա խաղալով, կազատի նրանց, ինչպես ազատեց Մինասյանին։ Եվ կբարձրացնի ՔՊ-ի ռեյտինգն ու ՔՊ-ականների ինքնագնահատականը՝ իբր թե ինքը հաշվի է նստում օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կամքի հետ։ Եվ այն նախարարները, որոնք չեն ուզում Մինասյանի ճակատագրին արժանանալ, մեկ մարդու պես ընդունել էին հրավերը, անգամ՝ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որին անցած ամիսներին ՔՊ խմբակցությունը մի քանի անգամ հրավեր էր ուղարկել, սակայն նա արհամարհել էր եւ չէր ներկայացել ԱԺ։ 

ՔՊ-ական որոշ պատգամավորներ, իրենց հաղթանակից ոգեւորված, այնպես էին նեղը գցել ուժայիններին, որ ընդդիմադիրները նույնիսկ կարող էին նախանձել։ Իսկ Հովիկ Աղազարյանն ու Արգիշտի Քյարամյանը քիչ մնաց բռնցքամարտի բռնվեին․ Քյարամյանն իրեն փողոցում էր զգում եւ տղայական «ռազբորկա» էր սկսել ոչ միայն Աղազարյանի, այլեւ նրանից առաջ իր ելույթի ժամանակ դահլիճից ռեպլիկ թողած մի տղամարդու հետ, որը, ենթադրաբար, ԱԺ փորձագետներից էր։ Քյարամյանը, որը լսումների հենց սկզբին նստել էր Աղազարյանի կողքին ու պարբերաբար նրա ականջին ինչ-որ բան էր քրթմնջում եւ ժպտում, ամբիոնին հասնելուն պես ամենածանր հարվածը հենց Աղազարյանից ստացավ։ ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվեց՝ ներկրվող ավտոմեքենաների դեպքում ԱԱՀ-ի փոփոխությունից հետո ինչո՞ւ է ՔԿ-ն համատարած վարույթներ հարուցում եւ, ըստ էության, խոչընդոտում միջին բիզնեսի գործունեությանը։

Քյարամյանն Աղազարյանին պատասխանելիս նկատեց, որ դահլիճից ինչ-որ մեկը ռեպլիկ է արձակում, եւ հաշիվ պահանջեց՝ մատն ուղղելով այդ կողմը․ «Սեւ շորով պատգամավոր, ի՞նչ ես ասում»։ Իր ելույթի ժամանակ Աղազարյանը փորձեց կարգի հրավիրել Քյարամյանին․ «Պարոն Քյարամյան, ես Ձեր դեմ անձնական ոչ մի բան չունեմ, սակայն այստեղ Դուք ելույթ եք ունենում, ու ինչ-որ մեկը շատ կոպիտ ձեւով ռեպլիկ է բաց թողնում, ու Դուք շատ կոպիտ ձեւով արձագանքում եք։ Դուք դրա իրավունքը չունեք»։ Քյարամյանը դիտողությունից հետո ուղղակի անկառավարելի դարձավ եւ ինչպես հռի-բռի գործեր է կարում, նույնպիսի տոնով էլ հակադարձեց եւ սպառնաց. «Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել, եթե եղել է այդպիսին, ուրեմն շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»։

Անդրանիկ Քոչարյանը փորձեց կրքերը հանդարտեցնել եւ «սաստել» Քյարամյանին։ «Դուք Ազգային ժողովում եք, եւ էդ տղայական խոսակցությունն էստեղ չի անցնում»: Քյարամյանը Քոչարյանի «բերնին էլ իջավ»։ «Դուք հանկարծ չորակեք իմ խոսակցությունները։ Տղայական է ազդարարման համակարգին «գործ տալ» ասելը»,- Քոչարյանին հիշեցրեց իր խոսքը ՔԿ նախագահը։ Նա այնպես էր փրփրել, որ եթե Սասուն Խաչատրյանն ու մյուսները չմոտենային եւ չհանդարտեցնեին, կոռուպցիոն աղմկահարույց բացահայտումներ կաներ տեղում, բայց սահմանափակվեց միայն Աղազարյանով. «Ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով, կոռուպցիայի դեմ պայքարից եք խոսում․․․»: Հիմա էլ Հովիկ Աղազարյանին սկսեցին հանգստացնել, որը պահանջում էր անուններ տալ, թե ով է դիմել, բայց Քյարամյանն այդպես էլ անուն չտվեց։ Քյարամյանին դիտողություններ արեցին նաեւ այլ ՔՊ-ականներ՝ հիշեցնելով, որ իր կաբինետում չէ։ «Ձեր ժեստիկուլյացիան սահմանափակեք, երբ խոսում եք ԱԺ պատգամավորի հետ»,- հորդորեց Նարեկ Զեյնալյանը։ «Եթե պատգամավորի հետ են այսպես խոսում, քաղաքացո՞ւն ինչ կանեն»,- նկատեց Լուլուն։

Այս տեսարանը լավագույնս ցույց տվեց, թե արդարադատության ինչ մակարդակ է Հայաստանում, ինչ է կատարվում իրավապահ մարմիններում, եւ ինչպես կարող է մի հսկա կառույցի ղեկավարը բորբոքվել, եթե հանկարծ իրեն մի փոքր կսմթեն: Սա, ի դեպ, այն կառույցն է, որը զբաղված է Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների դեմ գործեր «կարելով» եւ մեկ ցուցմունքի հիման վրա մարդկանց կալանավորելով։

Պակաս ուշագրավ չէր նաեւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ ՔՊ-ականների «շփումը»։ Նախարարը մեծ տառապանքով մոտ կես ժամ ամբիոնի մոտ կարդում էր Հայաստանում հանցավորության մակարդակի վերաբերյալ ինչ-որ մեկի գրած տեքստը եւ երբեմն մի բառը երեք անգամից էր կարողանում ճիշտ արտասանել: Փորձում էր համոզել, որ Հայաստանում ոստիկաններին վստահում են, եկեղեցուց հետո, ըստ միջազգային հարցման, իրենք երկրորդ տեղում են, իսկ հանցավորության աճն այլ պատճառներ ունի: ՔՊ-ական Լուլուն` Լուսինե Բադալյանը, իր խոսքում լավագույնս բնորոշեց ոստիկանության գործունեությունը՝ ասելով, որ նրանց նկատմամբ վստահությունն այնքան քիչ է, որ մարդկանց տներում գողություն են անում, շատերն այլեւս ոստիկանություն չեն դիմում, որովհետեւ գիտեն, որ կա՛մ չեն բացահայտելու, կա՛մ բացահայտելուց եւ գողոնը հայտնաբերելուց հետո ոստիկաններն իրենց են դա վերցնելու։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ, որ ոչ մի կերպ դուրս չի գալիս Փաշինյանի օգնականի կարգավիճակից, երբ հարցնում էին, թե ինչու վարույթներ չեն հարուցվում աղմկոտ գործերով, գործը դատարան չեն ուղարկում, դիցուք` ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ոստիկանական ոհմակով ծեծի ենթարկելու կամ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործը, անգիր արած՝ նույն միտքն էր հնչեցնում, թե չկան բավարար ապացույցներ: Այնինչ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում «դավաճան» անվանած երիտասարդին, մի տեսանյութի հիման վրա, միջադեպից մեկ ժամ անց ձերբակալեցին։