Հայերի կյանքը կարևոր է. Թինա Կարոլի գրառումից հետո չեղարկվել է նրա համերգը Բաքվում
Ուկրաինացի հայտնի երգչուհի Թինա Կարոլը, ում մենահամերգը նախատեսված էր նոյեմբերի 15-ին Բաքվում, հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի։
Արտիստուհին իր պաշտոնական էջում կիսվել է Instagram-ի պատմություններում համապատասխան հրապարակմամբ։
Նա լուսանկար է հրապարակել Հայաստանի դրոշով` «Հայերի կյանքը կարևոր է» մակագրությամբ:
![]()
Սրանից անմիջապես հետո տոմսերի վաճառքի iticket.az կայքը հայտարարություն է տարածել Բաքվում Կարոլի համերգի չեղարկման մասին։
«Ադրբեջանի բեմում ագրեսոր ռեժիմին աջակցող արտիստի համար տեղ չկա»,- գրել են նրանք։