Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Քաղաքականություն

Բաքուն 4,7 միլիոն դոլարով PR ընկերություն է վարձում՝ կլիմայի գագաթնաժողովից առաջ իր իմիջը մաքրագործելու համար

Ադրբեջանի բռնապետական ​​և կոռումպացված կառավարությունը 4,7 միլիոն դոլար է վճարում ամերիկյան PR ընկերությանը, որպեսզի մաքրագործի իր արատավոր իմիջը՝ այս տարվա նոյեմբերին Բաքվում COP29 հեղինակավոր միջազգային համաժողովի հյուրընկալումից առաջ:

Փետրվարին Ադրբեջանը վարձել է հասարակայնության հետ կապերի ամերիկյան Teneo Strategy ընկերությունը, որպեսզի «պատերազմող նավթային պետությունը նմանվի Մայր Թերեզային», ըստ Նիք Քլիվլենդ-Սթաուտի, որը ResponsibleStatecraft.org կայքում մի հոդված է հրապարակել՝ «Ինչպես է Ադրբեջանը «կեղծ խաղաղությամբ մաքրում» իր իմիջը COP29-ից առաջ․ Բաքուն, թանկարժեք PR ընկերության որոշակի օգնությամբ, նոյեմբերին հյուրընկալում է կլիմայի գագաթնաժողովը» վերնագրով։

Իր չափազանց բարձր վարձատրությունը վաստակելու համար Teneo-ն շուրջ 500 անգամ կապ է հաստատել «88 տարբեր համաշխարհային լրատվամիջոցների 144 լրագրողների հետ՝ առաջ մղելու Ադրբեջանի COP29-ի օրակարգը․․․․ Միայն մեկ օրվա ընթացքում PR ընկերությունը… մեդիա ֆորումի ժամանակ ընթրել է երեք լրագրողների հետ Լեռնային Ղարաբաղի հինգաստղանի հյուրանոցի ռեստորանում: Հենց հաջորդ օրը նրանցից մեկը Պակիստանում հրապարակված հոդվածում գովաբանել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանի նկատմամբ նոր հաստատված վերահսկողությունը, իսկ մի քանի շաբաթ անց թվիթերում գրել է՝ Ադրբեջանի «բախտը բերել է, որ նախագահ Իլհամ Ալիևի նման ղեկավար ունի»։

Ադրբեջանցի մի պաշտոնյա հայտարարել է, որ իր երկիրը վարձել է Teneo-ին «COP29-ի հաղորդակցման գործառույթը կազմակերպելու համար, ներառյալ պատմության զարգացում, սկզբնական բովանդակության մշակում, հաղորդակցության և ներգրավվածության քարոզարշավի պլանավորում, խնդիրների կառավարում, կազմակերպչական զարգացում, լրատվամիջոցների հետ կապերի կարողության հաստատում և լրատվամիջոցների վերապատրաստում»: Նիք Քլիվլենդ-Սթաուտը հայտնել է, որ «Teneo-ի առնվազն հինգ ղեկավարներ մշտապես գտնվում են Բաքվում՝ մինչ օրս 350 հազար դոլար ծախսելով ավիատոմսերի և հյուրանոցների վրա»:

Նախագահ Ալիևի գլխավոր խորհրդական Հիքմաթ Հաջիևն անամոթաբար հայտարարել է  «COP29 զինադադարի» մասին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կոչ է անում աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հրադադար հայտարարել նոյեմբերյան համաժողովի ընթացքում: Նման կեղծ  հայտարարություն անում է մի երկիր, որի ղեկավարը բազմիցս սպառնացել է ներխուժել Հայաստան։ Սա մեզ հիշեցնում է աստվածաշնչյան հորդորը. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»:

Նիք Քլիվլենդ-Սթաուտը գրել է. «Ադրբեջանը հայտնի է դարձել իր նավթային հարստությունը ցուցադրելով՝ օտարերկրյա պաշտոնյաներին, օրենսդիրներին և լրագրողներին նվերներով, անվճար թռիչքներով և շքեղ հյուրանոցներով սիրաշահելու համար, ինչը կոչվում է «խավիարային դիվանագիտություն»: Համաձայն Responsible Statecraft-ի՝ Հասանելիության ազատության մասին ակտի պահանջի միջոցով ստացված ուղևորության երթուղու, Մեյն նահանգի օրենսդիրները մայիսին ինը օր անցկացրել են Ադրբեջանում, որոնց ճանապարհածախսը, սնունդը և կացարանն ապահովել է Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեն, այն նույն գործակալությունը, որը հյուրընկալել էր [Նյու-Յորքի քաղաքապետ Էրիկ] Ադամսի օգնականներին։ Երթուղու մի մասը ներառում էր երկօրյա ուսուցում «օկուպացիայից ազատագրելուց հետո նոր զարգացման» մասին Լեռնային Ղարաբաղում: «Կարծում եմ, որ պետք է գտնեմ անձնագիրս։ Ես շատ հուզված եմ․․․», գրել է նահանգի ներկայացուցիչ Ջիլ Դյուսոնը՝ ի պատասխան հրավերի։ Հունիսին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը նույնիսկ վարձել էր նախկին պատգամավոր Քրիս Ստյուարտին (Հանրապետական-Յուտա)՝ Կոնգրեսի պատվիրակությունների այցերն Ադրբեջան համակարգելու համար»:

Բացի այդ, Նիք Քլիվլենդ-Սթաուտը նշել է, որ Ադրբեջանը վարձել է մեկ այլ PR ընկերություն՝ «The Friedlander Group-ը, որն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից վարձված ընկերություն է, [որը] Վաշինգտոնում Կոնգրեսում առաջատարն է: RS-ի կողմից ստացված էլեկտրոնային նամակը ցույց է տալիս, որ ընկերությունը սեպտեմբերի 23-ին նամակ է հղել Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով չստորագրել Կոնգրեսի նամակը, որը կոչ էր անում Բաքվին ազատ արձակել հայ բանտարկյալներին COP29-ից առաջ»: Ընկերության գործադիր տնօրեն Էզրա Ֆրիդլենդերը գրել է Կոնգրեսի անդամներին՝ «մենք Ադրբեջանին պարտք ենք գովասանք, ներողություն և օգնության ձեռք»:

Վերադառնալով Teneo PR ընկերությանը՝ Նիք Քլիվլենդ-Սթաուտը հայտնել է, որ. «Երբ Ադրբեջանը հուլիսին 300 օտարերկրյա լրագրող տեղափոխեց նոր վերահսկվող Լեռնային Ղարաբաղ՝ մեդիա ֆորումի, Teneo-ն հանդիպումներ անցկացրեց և թանկարժեք ընթրիքներ կազմակերպեց՝ դրանց ընթացքում քննարկելով հարցազրույցներ Ադրբեջանի COP ղեկավար թիմի հետ»:

RS-ի թղթակիցը գրել է, որ «Teneo-ի հետ հանդիպումից երեք օր անց հնդկական The Hindu ազդեցիկ թերթը հոդված հրապարակեց՝ «Կլիմայի համաժողով նոյեմբերին՝ ընդգծելու «խաղաղությունը» և «հրադադարը»» վերնագրով։ Ընկերությունը նաև «օժանդակել է «Նյու Յորք Թայմս» թերթի հոդվածին, որտեղ ներկայացված է [Մուխթար] Բաբաևը [COP-ի նախագահ] Ադրբեջանում, որը մասամբ հիմնված է Լեռնային Ղարաբաղ կատարած ուղևորության վրա»։
Teneo-ն 17 հոգուց բաղկացած թիմ է առանձնացրել ադրբեջանամետ PR առաջադրանքի համար։ Ադրբեջանի պաշտոնյաները շատ գոհ են իրենց երկրի համար Teneo-ի կողմից իրականացվող քարոզչությունից: Բաբաևն ադրբեջանական հեռուստաընկերությանն ասել է, որ «Ադրբեջանի մասին միջազգային ընկալումները փոխելու կառավարության մեդիա ռազմավարությունը հաջողված պատմություն է, ներառյալ նրա «տարածքային ամբողջականության վերականգնումը»՝ անդրադառնալով նրա հարձակմանը Լեռնային Ղարաբաղում։ Առանց Teneo-ի անունը նշելու, նա բարձր է գնահատել նոր մեդիա թիմը, որը «բաղկացած է լուրջ մասնագետներից․․․»։ Շնորհիվ այս պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի, այս տարի չկա մի շաբաթ, որ մենք տեղեկատվություն չտրամադրենք և հայտարարություններ չանենք միջազգային լրատվամիջոցներին... Հիմա նրանք բոլորը հասկանում և տեսնում են մեր երկրի հզորությունը»։

Ամենացավալին այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ թույլ տվեց Ադրբեջանին անցկացնել համաժողովը՝ հանելով Հայաստանի վետոն՝ 32 հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց ազատ արձակելով 2023 թվականին Հայաստանի սահման ներթափանցած և անմեղ հայ աշխատողին սպանած ադրբեջանցի երկու մարդասպաններին։
Թեև ես ողջունում եմ 32 հայ գերիների վերադարձը, սակայն կարծում եմ, որ Փաշինյանը պետք է սակարկեր Ադրբեջանի կողմից Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին և Արցախի ութ քաղաքական պատանդներին ազատ արձակելու համար: Նախագահ Ալիևն այնքան տարված էր ՄԱԿ-ի հեղինակավոր համաժողովն Ադրբեջանում հյուրընկալելու ցանկությամբ, որ նա կհամաձայներ նման համապարփակ գործարքի:
Եթե ​​Փաշինյանը նման գործարքի գնար, ապա ամբողջ աշխարհում հայերն ու ոչ հայ կարեկից մարդիկ ստիպված չէին լինի այդքան տքնաջանորեն աշխատել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ մինչև նոյեմբերի համաժողովը բոլոր հայ բանտարկյալներին ազատելու նպատակով։