Խաղաղության պայմանագրի կնքումը կախված է Հայաստանից ու Ադրբեջանից, ոչ թե ԱՄՆ-ից․ Միլլեր
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը երբեք չի կապել Ադրբեջանում կայանալիք COP29-ի հետ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ցանկանում էինք տեսնել դեռ մի քանի ամիս առաջ ու ձգտում էինք այդ պայմանագրի կնքմանը՝ ի վերջո, հուսալով, որ կհասնենք դրան։ Բայց պայմանագրի ստորագրումը կախված է երկու կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»,- ասել է նա։