Չխաբվեք․ երեկոյան կզգաք արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը
Այսօր երեկոյան կզգաք արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Արևային եղանակին չխաբվեք, այսօր երեկոյան` ժամը 20:00-ից կզգաք արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը»,- գրել է նա: