Էդվարդ Ասրյանն ԱՄՆ-ում հանդիպումների ընթացքում քննարկել է պաշտպանական գործընկերության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 15-ին հանդիպումներ է ունեցել Պաշտպանական անվտանգության հարցերով համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի, ԱՄՆ բանակի անվտանգության աջակցման հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Ալեն Փեփերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, պաշտպանական քաղաքականության գրասենյակի տնօրեն Թրեսա Գուենովի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։