Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Ովքեր են ՔՊ-ից ինքնաբացարկ են հայտնել. անուններ
Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. ԱլիևՎանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. համայնքին պատճառվել է մոտ 25 միլիոն դրամի գույքային վնաս (տեսանյութ)«Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ է հայտնել միայն Ռոոբերտ ՔոչարյանըԿրեմլը մեկնաբանել է «Wildberries»-ի պահեստների վրա հարձակումից հետո ստեղծված իրավիճակըԿամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համարԳերմանիայի նախագաը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ձեռք բերված առաջընթացը․ Ինչպես է սպիտակ ավտոմեքենան գալիս ու 30-ից ավելի կրակոցներ արձակում Էրեբունի թաղամասում (տեսանյութ)Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՆույն Վիգեն Ավետիսը 3 տարի առաջ մեծ խանդավառությամբ մասնակցում էր Հիսուսի արձանի մրցույթին (տեսանյութ)Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքներիԻրանը շարունակում է հրթիռակոծել Բահրեյնը«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը․ ադրբեջանցի պաշտոնյա6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄիգուցե դո՞ւ ես եղել հենց այդ քանդակագործը արքունական ծաղրածու Յո՛րիկ...Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյան«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղnւ կոմբինատ»-ի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, մասնավորապես՝ խաղողի մթերման. ՏոնոյանԻրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներինՍարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. նա կվերցնի պատգամավորի մանդատըՁուկ էլ կբերենք ֆուռերով ստեղ կլցնենք, ամեն ինչ էլ կանենք. ձկնաբույծերը վճռական են (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը. դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակԱռաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենա դեպի Պորտուգալիա «արտահանված» ծիրան փչացնի. Պապոյանը հեգնել է Իրանի հարվածների հետևանքով ամերիկյան բանակն ունի արդեն 100 վիրավոր զինվորԲաքվի բանտերում հայտնված հայերի անհապաղ ազատությունը բխում է հավաքական հայի արժանապատվությունից և շահերից. Տիգրան ԱբրահամյանԱֆղանստանում հեղեղումների հետևանքով կա 20 զոհ, 80 վիրավոր և 100 անհետ կորած
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք (լուսանկարներ)
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է․ փաստաբան (տեսանյութ)Նատալյա Ռոտենբերգը հայց է ներկայացրել` ընդդեմ Տիգրանի Արզաքանցյանի որդու
Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական. նրան դիմավորեցին «Ծառուկյան» վանկարկումներով ու ծափերով (տեսանյութ)
Հայտնի է օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման օրը
«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ումԱԺ նախագահի՝ աշխատանքի չներկայացող, բայց աշխատավարձ ստացող ռեֆերենտին հեռացրեցինՑավն ահռելի է, և ժամանակ կպահանջվի այս վերքը բուժելու համար․ Մեսսին դիմել է երկրպագուներինԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. սաբոտաժի ռիսկ կա. «Ժողովուրդ»
Վիգեն Ավետիսի կողմից ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը պետք է ստանա արժանի բարոյական, նաև իրավական գնահատական. Սուրենյանց
Մշակույթ

Մաhացել է ֆրանսահայ խմբավար, կոմպոզիտոր Կարպիս Ափրիկեանը

Կյանքից հեռացել է ֆրանսահայ  խմբավար, կոմպոզիտոր Կարպիս Ափրիկեանը։ Լուրը հայտնում են ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավորը Լիլիթ Գալստյանը: 

Նրա ներկայացմամբ, երաժշտական եզակի ճաշակի, նվիրումի  ու տաղանդի տեր մի արվեստագետ՝ ամենալայն ընդգրկումով։ 

«Ավելի քան վաթսուն տարի  Ափրիկյանը եղել է  Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի անխոնջ ղեկավարը։ Ի դեպ, երգիչների ճնշող մեծամասնությունը ոչ հայեր էին։

Ափրիկյանի տաղանդով ու դասական նրբաճաշակությամբ եվրոպացի երաժշտասերն հաղորդակից  է դարձել Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Ալեմշահի  խմբերգերի բացառիկ մեկնաբանություններին, ճաշակել մաքրամաքուր կատարումներ, բացահայտել հայ խմբերգային արվեստի, հայ հոգևոր երաժշտության դարերի կնիքն ու խորությունն ունեցող ժառանգությունը։

Ափրիկյանի վաստակը գնահատվել է, նա բարձրագույն պետական պարգևների է արժանացել իր ծննդավայր Եգիպտոսում, Ֆրանսիայում։ 2021-ին ստացել է Ֆրանսիայի բարձրագույն ՝ «Արվեստի և գրականության կոմանդորի» տիտղոս։

Ափրիկյանին գնահատել են նաև Հայրենիքում․ 2009-ին նրան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ։

2006/թե՞ 2007-ին, նա երկրորդ անգամ Հայաստանում էր՝  «Համազգայինի» հրավերով։ Արամ Խաչատրյան համերգասրահում իր ղեկավարությամբ և սիմֆոնիկի նվագակցությամբ հնչեցին Գ. Ալեմշահի «Ավարայրի ճակատամարտը» սիմֆոնիկ պոեմը, իր հեղինակած «Սասունցի Դավիթ» օրատորիան։ Ափսոսում եմ, որ այս գործերը ներառված չեն մեր երգչախմբերի երկացանկում․․․ Նաև վստահ չեմ, թե այդ համերգն արձանագրվել է։

Ինձ համար անգերազանցելի, անջնջելի զգացական էր, ցնցող Կանաչյանի «Նանոր»-ի Ափրիկյանի մեկնաբանությունը․ առաջին անգամ էի լսում․․․

Տարիներ անց էլ ականջներիս մեջ,  հնչում են Մշո Սուլթան Սբ. Կարապետի  եկեղեցու զանգերը, տեսնում եմ ուխտագնացների զվարթ երթը․ և այս ամենը երաժշտության լեզվով ու պատկերով, Ափրիկյան-Կանաչյան կախարդանքով՝ երաժշտական պոեզիայի ու երաժշտական պեյզաժի աներևակայելի զուգորդմամբ․․․

Կարպիս Ափրիկյանին, որ  շատերի համար հայտնություն էր, հրավիրեցի Համազգայինի գրասենյակ՝ հանդիպելու երիտասարդ ստեղծագործողների հետ։

Ուսուցչի և իրական մտավորականի պարկեշտությամբ համաձայնեց։  Թանկ ու ջերմացնող հանդիպում էր, անկեղծ ու պարզ  մտավորականի անպաճույճ զրույց։

Խմբային այս նկարում հանդիպման մասնակիցներն են, նրանցից շատերը շարունակում են ստեղծագործել՝  գրողական կամ արվեստագետի սեփական ձեռագրով։

Ես հիշում եմ Կարպիս Ափրիկյանին՝ համեստ, իրական մտավորականի ու արվեստագետի խոնարհ ու չպարտադրող ներկայությամբ, մի քիչ տխուր․․․

Հաճախ եմ հիշել իրեն՝ «Նանոր» լսելով երախտագիտությունս փարատել, տարածություն կրճատել, մեր իսկական տեսակով նորոգվել․․․

Հիմա էլ եմ տխուր, շատ տխուր՝  տեսակի վերացման զգացողությամբ․ մոհիկանի չլրացվող բացատի ցավոտ արձանագրությամբ․․․

Հավերժ հիշատակ և խոնարհում, մեծ երաժիշտ, արվեստագետ և մարդ, սիրելի Կարպիս Ափրիկյան»,- գրել է Լ. Գալստյանը։