«Ես ապաքաղաքական մանդատ ունեմ»․ նախկին քպական
ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը վստահեցնում է՝ «ապաքաղաքական» պաշտոնյա է։ Այս մասին նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց։
Հարցին՝ արդյոք չի խախտվում քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը, երբ ընտրություններից հետո օրինակ՝ հաղթում է ոչ իշխանական թեկնածու, իշխանությունը սկսում է ռեպրեսիաներ կիրառել այդ թեկնածուի նկատմամբ, Հովակիմյանն ասաց, որ այդ երևույթն իմ տիրույթը չէ։
«Ես այժմ որևէ քաղաքական ուժի անդամ չեմ հանդիսանում, այժմ ապաքաղաքական պաշտոն եմ զբաղեցնում։ Ընտրություններից հետո տեղի ունեցածն իմ պաշտոնի հետ կապ չունի»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացից հետո քաղաքական դաշտում տեղի ունեցածը ԿԸՀ նախագահը չի կարող մեկնաբանել. «Եթե մեկնաբանեմ, ապա իմ քաղաքական զսպվածության պահանջը կխախտեմ։ Իմ մանդատը ապաքաղաքական է, ԿԸՀ նախագահը պարտավոր է քաղաքական հարցերում զսպվածություն ցուցաբերել»։