Մարդիկ ինքնախոստովանություն արեցին՝ հանցագործության բացահայտում, ընդ որում՝ երկու կողմից. Սրբազանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին
Բագրատ Սրբազանն ԱԺ-ում է։ Նա եկել է մասնակցելու «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումներին, որի ընթացքում քննարկվելու է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Լրագրողները հարցին՝ կհանդիպի նա ՔՊ պատգամավորներին, Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենց ցանկությունն է՝ կուզեն՝ կհանդիպի, չեն ուզի՝ չի հանդիպի։
«Իրենք պատասխանատվություն են կրում և պետք է քաջ գիտակցեն այդ պատասխանատվության բաժինը»,-ասաց նա։
Անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամին Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Սրբազանը նշեց, որ դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահայտում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունն ու թշվառությունը։
«Մարդիկ ինքնախոստովանություն արեցին՝ հանցագործության բացահայտում, ընդ որում՝ երկու կողմից։ Նորմալ երկրում պետք է հաղորդում ներկայացնեին, վարույթ նախաձեռնեին»,-ասաց նա։