Փաշինյանի կարծիքով երեխա չեն ուզում ունենալ, որ հետո բանակ չուղարկեն
Համոզված եմ, որ աղքատության ուսումնասիրության դեպքում նվազագույնը 80 %-ի մոտ մենք կհանգենք եզրակացության, որ անկյունաքարային պրոբլեմներից մեկը աղքատության մեջ գտնվող մարդու կրթությունն է։ Կառավարության նսիտում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդագրույթն համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։
«Նույն արտագաղթ երևույթը, որը 3-րդ հանրապետության ամենամեծ հիմնահարցն է, ինչքան էլ զավեշտալի թվա, բավարար չափով ուսումնասիրված չէ։ Ժողովրդագրության մասին ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի մասի առաջնային խնդիրն այն է, թե ինչպես անել,որ իր տղան չգնա բանակ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ երևութն ազդում է նույնիսկ ընտանիքի պլանավորման վրա։ Փաշինյանի կարծիքով երեխա չեն ուզում ունենալ, որ հետո բանակ չուղարկեն։
«Ընտանիքը պլանավորելիս մարդը մտածում է, որ մի տղայի բանակ չգնալ ապահովելը մի խնդիր է, 4 տղայի բանակ չգնալն ապահովելն լրիվ ուրիշ խնդիր է»,-ասաց գործադիրի ղեկավարը։