Այո, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն պայքարի ընթացքը շարունակվում է․ Սրբազան
«Այո, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն պայքարի ընթացքը շարունակվում է՝ հակառակ բոլոր մարդկային տկարությունների, շահերի, խարդավանքների»։ Այս մասին հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ։
Նրա խոսքով, պայքարն այս անպատիվ ընթացքն ի վերջո կանգնեցնելու և պետականությունը վերականգնելու մասին է։
«Այո, մենք այս պահին չհաջողեցինք հանելու Կիրանց, Ոսկեպար հատվածում աղետը, սակայն կարծում եմ, որ գոնե այս ընթացքում հաջողեցինք ինչ-որ իմաստով կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացը, որը պարունակում էր այսպես կոչված անկլավների հանձնումը, նոր տարածքների զիջումները»,- ասաց Բագրատ Սրբազանը։