Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել

ԱՄՆ Ջորջիա նահանգի՝ ԼՂՀ ճանաչման մասին բանաձևը

Մարտի 3-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու» մասին H.R. 1580 բանաձև։ Բանաձևի նախագիծը ներկայացվել է պալատի անդամներ Փաթ Գարդների ու Դեմեթրիուս Դուգլասի կողմից։
Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը․

«ԲԱՆԱՁԵՎ
Հարգելով և ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկար ևհարուստ պատմություն ունի և իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ, և ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախությունը հռչակեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին` երկար պայքարից հետո, որը որոշակի առումներով շարունակվում է ցայսօր, և նրա ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայականայլ դժվարությունների պայմաններում, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը, և, միաժամանակ, ջանքեր գործադրելով՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, ու անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ միջազգային դիտորդները, այդ թվում Միացյալ Նահանգները, գնահատել են 2015 թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունները որպես ազատ և թափանցիկ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է, որ այս մարմնի անդամները իրենց հարգանքն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա քաղաքացիների նկատմամբ, արժանին մատուցում զոհողություններին, նվիրվածությանն ու վճռականությանը, որոնք ցուցաբերվել են Հանրապետության ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, մաղթում խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ և կոչ անում միջազգային հանրությանը համարժեք կերպով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն:

ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ Ներկայացուցիչների պալատի քարտուղարը լիազորված է և հանձնարարական է ստացել պատրաստել սույն բանաձևիհամապատասխան պատճենը՝ այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը փոխանցելու համար»: