7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից
Քաղաքականություն

Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Թևանյան

«Գլոբալ «Պատերազմի կուսակցությունը» կամ այսպես կոչված կոլեկտիվ Արևմուտքը տեղական նշանակության խամաճիկներ ունի, որոնք իրենց գլխավորած երկրները դնում են աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին՝ հանուն համաշխարհային հակառուսական, հակաչինական, հակաիրանական ինտերնացիոնալի»,- գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ գրառումը վերնագրելով  «Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր»։

«Մեր օրերի նեոտրոցկիստները, որոնք պերմանենտ հեղափոխությունների գաղափարը փոխարինել են պերմանենտ պատերազմների սկզբունքով, բռնաբարում են ժողովրդավարության արժեքները՝ ժողովրդավարության դրոշի ներքո (լիբերաստների դեմագոգիան, ցինիզմը, պոպուլիզմը չափ ու սահման չունեն):

Բերեմ կոնկրետ օրինակներ։

Մոլդովայում ջորջօրուելյան բարքեր են, բայց եվրաչինովնիկ Բորելը գովերգում է այն՝ հայտարարելով, որ Մոլդովայում ժողովրդավարություն է, մինչդեռ այնտեղ ամեն ինչ արել են, որպեսզի նախագահական ընտրությունները մրցակցային չլինեն՝ նախապես խաղից հանելով իշխանությունների հիմնական ընդդիմախոս Իլան Շոռին։

Վրաստանում մրցակցային ընտրություններ  են սպասվում, այսինքն՝ ժողովրդավարության տառն ու ոգին առկա են, սակայն նույն Բորելը քննադատում է Վրաստանի իշխանություններին, քանզի նրանք չեն ուզում հանուն գլոբալ «Պատերազմի կուսակցության» շահերի մինչև վերջին վրացին կռվել Ռուսաստանի դեմ։

Սահակաշվիլու կողմնակիցները պատրաստ են սեփական երկիրը զոհաբերել հանուն այլոց շահերի, դրա համար էլ պաշտպանվում են «կոլեկտիվ Արևմուտքի» կողմից։ Իվանիշվիլու թիմը չի ուզում դա թույլ տալ և առաջնորդվում է բացառապես սեփական երկրի շահերով։

Վրաստանում իշխանությունները չեն ուզում մանրադրամ դառնալ, բայց Ուկրաինայում տխրահռչակ Զելենսկին կռվում է մինչև վերջին ուկրաինացին։ Ավելին՝ նա առաջարկում է Ռուսաստանի դեմ կռվել մինչև Արևմուտքի՛ վերջին մարդը։ Նրա առաջարկած «Հաղթանակի պլանը», որն ունի 5 կետ և 3 գաղտնի ենթակետ, այլ բան չի ենթադրում, քան 3–րդ համաշխարհային պատերազմ՝ Երկիր մոլորակի վերացման հեռանկարով։ Փաստորեն, Զելենսկին առաջորդվում է «Կա՛մ ես կլինեմ իշխանություն, կա՛մ աշխարհը չի լինի» կարգախոսով։

Նման մի կարգախոս ունի նաև մեր տնաբույծ Զելենսկին՝ Նիկոլ Փաշինյանը, որի առաջարկած «Խաղաղության խաչմերուկն» իրականում «Պատերազմի խաչմերուկ» է։ Նրա ու Զելենսկու տարբերությունն այն է, որ ինքը ոչ թե ամբողջ աշխարհը, այլ միայն  տարածաշրջանն է ուզում ներքաշել պատերազմի մեջ՝ Հայաստանը դարձնելով ռազմական գործողությունների թատերաբեմ։ Ճիշտ է, դրա վերջն էլի համաշխարհային պատերազմն է դառնալու, բայց գոնե առաջին հայացքից Նիկոլը Զելենսկու համեմատ ողջամիտ է թվում։ Երկուսն էլ դրսի ձեռքում խամաճիկ են ու հակապետական։

Իրական խաղաղություն մեր տարածաշրջանում և աշխարհում հնարավոր է միայն գլոբալ «Պատերազմի կուսակցության» պարտության դեպքում։ Ե՛վ ԱՄՆ–ում, և՛ ԵՄ տարածքում, և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում պետք է հաղթի այն ուժը, որ գլոբալ խաղաղության կհանգեցնի»,- գրել է նա։