Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Բաքուն COP29-ով փորձում է մաքրել իր իմիջը Արցախի էթնիկ զտումից հետո․ զեկույց

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի գրադարանը հրապարակել է ուսումնասիրություն՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ Բաքվում անցկացման վերաբերյալ։ Համայնքների պալատի գրադարանը իրականացնում է նաև հետազոտական ​​և տեղեկատվական ծառայություններ, որոնք տրամադրվում է խորհրդարանի պատգամավորներին, որպես հավելյալ տեղեկատվության աղբյուր։ Հայտնում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը։ 
 
Ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել կոնֆերանսի առաջնահերություններին, ինչպես նաև Բաքվում դրա անցկացմանը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության անբավարար մակարդակի պայմաններում։ Ուսումնասիրության մեջ առանձնացված է «Peacewashing» և մարդու իրավունքների մտահոգությունները ենթավերնագիրը, որում մանրամասնեցվում է, թե ինչ նպատակով է Ադրբեջանը փորձում օգտագործել COP29-ը։ Ուսումնասիրության մեջ հղում է կատարվում Freedom House կազմակերպության զեկույցներին, որոնք Ադրբեջանը համարում է իրապես անազատ երկիր՝ կոռուպցիայի, քաղաքացիական ազատությունների ճնշման, ազատ ընտրությունների անցկացման համար։ Բացի Freedom House կազմակերպության հրապարակումից, այս ուսումնասիրությունում հղում է կատարվում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 թվականի մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ զեկույցին։ Հրապարակման մեջ հղում է կատարվում նաև Human Rights Watch իրավապաշտպան խմբի արձանագրմանն առ այն, որ ընդառակ COP29-ին ուժեղացել է կառավարության «ճնշումը» քննադատների նկատմամբ։ Զեկույցը որպես Բաքվի իմիջի «մաքրման» առարկա է համարում նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի գրադարանի հետևողական ուսումնասիրությունը։ Սակայն հարկ է արձանագրել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն ամենևին չեն սահմանափակվում միայն քաղաքացիական ազատությունների ճնշումներով։ Ադրբեջանի կառավարության բնութագրիչներից է նաև խորքային ռասիզմը՝ հայատյացության համակարգային դրսևորմամբ, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի հայության փուլային էթնիկ զտմանը՝ տարբեր գործիքակազմերի կիրառմամբ։ Համայնքների պալատի գրադարանը պետք է արձանագրի նաև, որ նման քաղաքականությունը ադրբեջանական տարբեր վարչակարգերի կողմից շարունակվում է արդեն ավելի քան մեկ դար և այդ քաղաքականությանը զոհ են գնացել ամբողջ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի բնիկ էթնիկ հայերը՝ իրենց ստեղծած ազգային-մշակութային միջավայրի հետ միասին, որը բարբարոսաբար ոչնչացվել կամ խեղվել է։
 
Նման պատմական իրողությունների զուգակցումը ընթացիկ իրադարձություններին էլ ավելի է ամբողջացնում Ադրբեջանի՝ որպես ահաբեկչական և հակահումանիստական պետության նկարագիրը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աչալուրջ գտնվել Ադրբեջանի՝ իրականության աղավաղման փորձերի նկատմամբ և հետամուտ լինել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրին։