Ոստիկանության Սպիտակի բաժնի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes»-ներ. կան վիրավորներ
Հոկտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան և Ն. Աճեմյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Արսեն Արամյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հովհաննես Դանիելյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Դանիելյանը և Ա. Արամյանի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Գրիշա Մնացականյանը և 26-ամյա Կարեն Գևորգյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։