Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են Փաշինյանին վիրավորող թողարկումից հետո․Freedom House
«Ըստ Freedom House-ի զեկույցի՝ 2024 թվականի մարտին իրավապահները ձերբակալել են Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ովքեր քննադատել են կառավարությանն իրենց «Իմնեմնիմի» փոդքաստում:
Այնուհետև հաղորդավարները խուլիգանության մեղադրանքով դատապարտվել են երկու ամսվա նախնական կալանքի:
Զեկույցում նշված է՝ եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում: Զեկույցը մեջբերել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի հայտարարությունը, ըստ որի՝ Սաղաթելյանն ու Սամսոնյանը խուլիգանություն են կատարել՝ «բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով» և Փաշինյանին ու նրա կառավարությանը հայհոյելով՝ փոդքասթի՝ այդ օրերին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստին առնչվող թողարկման ընթացքում:
Զեկույցը հրապարակել է Նարեկ Սամսոնյանի դաժան ձերբակալության կադրերի հղումն AntiFake.am լրատվական կայքից»: