Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակը համատեղ հռչակագիր է ընդունել
Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակը համատեղ հռչակագրում կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում, դադարեցնել բոլոր հարձակումները և ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը: Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը։