«ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչները Էրբիլում են` դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը
«ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչներ Ատոմ Մխիթարյանը, Արամ Պետրոսյանը և Դավիթ Սարգսյանն այս օրերին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում են` դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը: Այս մասին հայտնում են «Հայաքվե» նախաձեռնությունից:
«ՀայաՔվեի» պատվիրակությունը Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրված միջազգային դիտորդական առաքելություններից մեկն է, Հայաստանից` միակը: