Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըԴպրոցներում կներդրվի «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթարԻնչպես են Իրանի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները արտասվում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին
Տնտեսություն

ՍԱՊԾ-ն դրամաշնորհ ստանալուց առաջինն է, ոլորտն էլ` Աստծո հույսին

Վերջին շրջանում Հայաստանից արտահանվող ապրանքները հաճախ են հետ ուղարկվում Ռուսաստանից, որն ի դեպ հանգիստ իրացվում է Հայաստանում: Այն, ինչ այլ երկրի քաղաքացու համար Հայաստանից արտահանվող գյուղմթերքը կամ կաթնամթերքը գտնում են ոչ նպատակահարմար` առանց արգելքի իրացվում է հայաստանյան խանութներում:

Նշենք նաև, որ բոլորվին վերջերս էր, երբ ՍԱՊԾ երկու աշխատակից զգալի ժամկետանց սննդի վրա աչք փակելու համար կաշառք էին վերցրել: Ի դեպ, վերցնողներից մեկը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի ազգական էր:

Ինչու է Հայաստանի սննդի անվտանգությունը զարգանալու փոխարեն, հետ գնում, այն էլ այն դեպքում, երբ կառավարության կողմից տրամադրվող ֆինանսների, միջազգային և դոնոր կազմակերպություններից գումարներ ստանալու խնդիր կառույցը չունի:

Միայն 2012-2015թթ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրականացնում էր «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» 450 000 դոլար արժեցող ծրագիրը:

Այն ուղղված է սննդամթերքի անվտանգության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և սննդամթերքի անվտանգության ապահովման կարգավորումների ժամանակակից համակարգի ստեղծմանը:

Ծրագրի հիմնական ուղղություններն էին իրավական դաշտի բարելավում` ուղղված միջազգային և ԵՄ սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխանեցմանը, անհրաժեշտ ուսուցումների և մեթոդաբանության մշակում պետական կառույցի աշխատակիցների համար, ռիսկերի և տնտեսական վերլուծության կարողությունների զարգացում և այլն:

Ծրագիրը սկսվել և ավարտվել է, փորձենք հասկանալ իրավիճակն ինչպիսին է: Այս ընթացքում իրավական դաշտը քիչ թե շատ փոփոխվել է: Այս կետը չկատարելն արդեն անհնար էր, քանի որ ՀԲ-ի պահանջներից է, իսկ թե իրականում օրենքների սահմանումները ինչքանով են իրագործվել կամ իրագործվելու, բոլորովին այլ հարց է: Շատ օրենքներ կան, որ հրաշալի գրված են, գուցե ավելի լավ շատ ու շատ երկրներից, սակայն իրագործելիության առումով, հատկապես միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում գրված միջազգային օրենքներին համապատասխան օրենքների կիրառությունը, կաղում է և ամենայն խնամքով պահպանվում աչքից հեռու դարականերում:

Ծրագրի երկրորդ` անհրաժեշտ ուսուցումների և մեթոդաբանության մշակում պետական կառույցի աշխատակիցների համար, բաղադրիչը առավել քան հստակ է, որն իրականացնելուց հետո, մասնավորապես Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները պետք է զինվեին սննդի անվտանգությանը հարիր ժամանակակից հմտություններով: Կամ լավ չեն սովորեցրել, կամ էլ լավ չեն սովորել:

Ծրագրի ռիսկերի և տնտեսական վերլուծության կարողությունների զարգացում բաղադրիչով պետք է հաշվարկվեն ռիսկերը, նաև վերլուծություններ ներկայացնեն, սակայն եթե ոլորտի հասարակական կազմակերպությունները հայաստանյան սննդի շուկան միանշանակորեն գնահատում են անվստահելի, ապա որտեղ է ռիսկերի գնահատումը, կամ տնտեսական վերլուծությունները` շտկելու իրավիճակը:

Էլ ինչ է պետք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը առավել հմտանալու սննդի անվտանգության խնդիրներում, բացի ամեն տարի կառավարության հատկացված գումարներից, ՍԱՊԾ-ն նաև միջազգային նման ծրագրեր է ոչ թե իրականացնում, որն ավելի շատ «փող կպցնելու» տարբերակ է հիշեցնում, քան թե ոլորտի խնդիրները լուծելու:

Եթե սննդի անվտանգության ոլորտը չի կարգավորվում հենց ՍԱՊԾ-ի անփույթ աշխատանքի շնորհիվ. ՍԱՊԾ պաշտոնյաները կարող են` զինված ժամանակակից սննդի անվտանգության գիտելիքներով, ժամկետանց սննդի վրա աչք փակեն, չստուգեն իրացման կետերում ժամկետանց սննդի վերապիտակավորման խնդիրը, որը կառույցին չի էլ հուզում, եթե ռիսկերի վերաբերյալ բացի թղթաբանությունից որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել, ապա ո՞ւր է գնացել Ծրագրով նախատեսված 450 000 դոլարը: