Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Ամիրբեկով

Ադրբեջանն անիրատեսական և անընդունելի է համարում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը, որում դեռևս համաձայնեցված չեն մի քանի կարևոր հոդվածներ։ Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Բաքուն վերաբերվում այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է նույնիսկ վաղը խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ընդգծել է, որ կասկածում է այս հայտարարության անկեղծությանը։

«Նույնիսկ վաղն անավարտ, կիսատ համաձայնագրի ստորագրման առաջարկը ոչ միայն անիրատեսական է և անընդունելի, այլև ապակողմնորոշող։ Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն պայմանագրի նախագծի մի քանի կարևոր դրույթ, որոնք բաց են, առանց որոնց փաստաթուղթը կլինի կոպիտ և թերի»,- ասել է նա։

Էլչին Ամիրբեկովը նշել է, որ խաղաղության հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը «Հայաստանի դեռ գոյություն ունեցող տարածքային պահանջներն են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ արտացոլված Հայաստանի Սահմանադրության մեջ», և «այս հիմնական խնդիրն անտեսելը հավասարազոր է սենյակում գտնվող փղին չնկատելուն»:

«Հայաստանը ցանկանում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ ստեղծելով թյուր տպավորություն, թե իբր կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում, բայց իրականում՝ ժամանակ է ձգում և խաղաղության գործընթացը տանում է դեպի փակուղի։ Ակնհայտ է, հենց Հայաստանը սկսեց անսահմանափակ քանակությամբ դիվանագիտական, տնտեսական և ռազմական օգնություն ստանալ Արևմուտքից, այդ թվում՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ԵՄ անդամ առանձին երկրներից, նա կորցրեց բանակցություններին կառուցողականորեն մասնակցելու բոլոր հետաքրքրությունները, և կարծես թե, Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն այլևս նրա համար առաջնահերթություն չէ»,- ընդգծել է նա։

Լրագրողի հարցին՝ արդյունքի հասնելն արագացնելու համար կողմերը պայմանավորվե՞լ են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը դուրս բերել խաղաղ համաձայնագրի շրջանակներից, և արդյոք, հնարավո՞ր է նույն կերպ հետաձգել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, Ամիրբեկովը նշել է, որ «բացարձակապես սխալ է զուգահեռ անցկացնել այս երկու հարցերի միջև, քանի որ դրանք բոլորովին տարբեր են իրենց կարևորությամբ՝ կայուն խաղաղության հասնելու համար»։

«Եթե Սահմանադրությունը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կչեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանությունն ամենաբարձր իրավական ուժ ունեցող Սահմանադրությանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»,- ասել է նա։

Ըստ Ամիրբեկովի՝ դրա համար Ադրբեջանը չի կարող իրավական բացեր թողնել, որոնք ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել հակամարտության վերակենդանացման և նոր ողբերգությունների, «հետևաբար պետք է վերացնել հայ-ադրբեջանական երկարատև առճակատման բուն պատճառը»: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հավելել է, որ պաշտոնական Բաքուն դեռ մեծ նշանակություն է տալիս դրա բացմանը։

«Սակայն, համաձայնվելով այն դուրս բերել խաղաղության համաձայնագրի շրջանակներից, Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները տապալելու համար քննադատության արժանանալ»,- ընդգծել է Ամիրբեկովը։