Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Անդրանիկ Թևոսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Հայկ Մուրադյանը՝ «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս նշանակումների մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։