Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըԱդրբեջանից Հայաստան կրկին բենզին և դիզելային վառելիք կուղարկվիՈ՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԻսրայելի նախագահի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել էԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունենՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինԱղոթքից մինչև ազգային արժեքներ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական պատգամըԱշոտ Երկաթի նման մարդիկ բանտում են, սա է գործող իշխանության քաղաքական գիծը․ ԱբրահամյանՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ. ՆԳՆՀարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴՎարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էԻրաքն ՕՊԵԿ-ին կոչ է արել մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտանԱրհեստական բանականությունից մինչև արտահանում․ ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն նոր համաձայնության են հասելՀայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքըԷրդողանի խորհրդականն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացըԴավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբենի քարոզը Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցումՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցներըՄտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության մասինԸնտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին․ ԳալյանՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործովԱպօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Լեհաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըՀՀ բանտերում հիվանդանոցային բաժանմունքներ կբացվենԴոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. ռուբլին էժանացել էԱրմեն Գրիգորյանը Լեհաստանում մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնկացել է բարձր մակարդակի ընդունելությանըՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով արդեն կա 164 զոհ և 971 վիրավորՎաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըԱլիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Կրասնոդարի, Ուֆայի և Կուբանի նավթավերամշակման գործարաններին
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՏեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըՔաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. ԴանիելյանՄեկ օրում բացահայտվել է 162 հանցագործություն, գրանցվել՝ 21 ՃՏՊԱվետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար․ ԳեղամյանԲենժամեն Հադադը շնորհավորել է Վահան Կոստանյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացել
Տեսանյութ

Պետական մարմինների գործունեության առնչությամբ իմ ելույթները, սովորաբար, քննադատական են. Անահիտ Մանասյանի ելույթը (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 20-ամյակի առթիվ կազմակերպված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը։

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,

Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ,

Միջազգային և օտարերկրյա գործընկերներ,

Պետական այրեր,

Տիկնայք և պարոնայք,

Պատիվ ունեմ ողջունելու ձեզ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված՝ ճգնաժամային իրավիճակներում Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության առանձնահատկություններին նվիրված բարձր մակարդակի համաժողովին։

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում։ Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի գործընկերներին հիանալի համագործակցության համար։

Հոբելյանական տարեդարձին նվիրված՝ բարձր մակարդակի այս համաժողովը նպատակ ունի հասցեագրելու մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկյունաքարային դերը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման և մարդու իրավունքների խթանման գործում՝ անդրադարձ կատարելով այս ինստիտուտների անկախության և անաչառության հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում ՄԻՊ հաստատությունների դերակատարությանը:

Միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից:

Մեզ համար պատիվ է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթիի առցանց մասնակցությունն ու հիմնական ելույթը բարձր մակարդակի համաժողովին։

Պատիվ ունենք հյուրընկալելու նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի նախագահին, անդամներին և գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ներկայացուցչին:

Կազմավորվելով 20 տարի առաջ՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անցել է բավականին երկար և մարտահրավերներով լի ճանապարհ։ Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած ինստիտուտ է, որի կայուն ավանդույթների ձևավորման գործում իրենց ավանդն են ներդրել Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն ու 20-ամյա ինստիտուտի բոլոր ժամանակների աշխատակազմերի ներկայացուցիչները։

Ներածական ելույթիս շրջանակներում կուզենամ հատուկ անդրադարձ կատարել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությանը, ինչը մեծապես պայմանավորված է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անկախության և ապաքաղաքականության սկզբունքները պահպանելով, այնպես էլ հանրային իշխանության մարմինների և այլ դերակատարների կողմից ՄԻՊ անկախությունը հարգելու հանգամանքով և գործունեությանը միջամտությունները բացառելով։ Պետական մարմինների գործունեության առնչությամբ իմ ելույթները սովորաբար քննադատական են՝ նկատի ունենալով իմ հաստատության առաքելության առանձնահատկությունները։ Բայց այսօրվա ելույթս կարևոր եմ համարում կառուցել շնորհակալական խոսքի վրա՝ արձանագրելով, որ չի եղել իմ գործունեության շրջանակներում որևէ իրավիճակ, երբ միջամտության փորձերի հետ առերեսվենք օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների պաշտոնատար անձանց կողմից։ Ընդ որում՝ եղել են բազմաթիվ իրավիճակներ, երբ ունեցել ենք միմյանց ամբողջապես հակասող դիրքորոշումներ, և իմ դիրքորոշումն ազատորեն արտահայտելու, հրապարակային ներկայացնելու խոչընդոտներ չեմ ունեցել նույնիսկ ամենազգայուն իրավիճակներում։ Այս հանգամանքն իրավական պետության կայացման ճանապարհին չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում։

Միևնույն ժամանակ, մարտահրավերներ են առկա տարբեր քաղաքական և հանրային գործիչների կողմից ՄԻՊ ինստիտուտը հարգելու, վերջինիս գործունեությանը միջամտելու և լիազորությունների իրականացումը խոչընդոտելու փորձերը բացառելու, ինչպես նաև հանրային իշխանության առանձին մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի որոշումները, վերաբերելի փաստաթղթերում արտահայտած դիրքորոշումները պատշաճ մեթոդաբանությամբ իրացնելու տեսանկյունից։ Խնդիրները հաճախ ենք ներկայացրել նաև հրապարակային եղանակով և ակնկալում ենք դրանց պատշաճ և շուտափույթ հասցեավորում բոլոր դերակատարների կողմից։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ևս շարունակաբար կատարելագործում է իր գործունեությունն ու աշխատանքի մեթոդաբանությունը։ Մշակվել են նոր գործիքակազմեր գործունեության ապաքաղաքական բնույթը երաշխավորելու նպատակով, ամբողջությամբ վերափոխվել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում աշխատանքի մեթոդաբանությունն ու գործիքները, կոնֆլիկտների ժամանակահատվածում ՄԻՊ գործունեության ձևաչափը և այլն՝ նկատի ունենալով նաև միջազգային գործընկերների կողմից ներկայացված դիտարկումները։ Հարկ եմ համարում հատուկ ընդգծել իրավահավասարության և հակախտրականության ոլորտում մեր կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ամբողջությամբ վերափոխվել են այս ժամանակահատվածում և դարձել Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաջնահերթություններից մեկը։  

Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ աշխատանքի գրավականներից է շենքային պայմանների համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Արձանագրում եմ, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության շենքային պայմանները միանշանակ ունեն բարելավման անհրաժեշտություն։ Այս առումով բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել օրեսդիր և գործադիր իշխանության պաշտոնատար անձանց հետ։ Կարևոր եմ համարում, որ գործադիր իշխանությունը ոչ միայն ստանձնել է հանձնառություն լուծելու երկար տարիների պատմություն ունեցող այս խնդիրը, այլ ներկայում արդեն փաստացի գտնվում ենք գործընթացի իրականացման փուլում։

Միջազգային չափանիշների տեսանկյունից կարևոր է նաև ՄԻՊ աշխատակիցների սոցիալական երաշխիքների բարելավման և աշխատանքի վարձատրության բարձրացման ուղղությամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը։ ՄԻՊ աշխատակիցների և վերաբերելի այլ բնագավառներում աշխատանքի վարձատրության միջև ժամանակի ընթացքում առաջ եկած մեծ տարբերությունը մարտահրավերային է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում աշխատանքի գրավչությունը պետության կողմից երաշխավորելու տեսանկյունից, որպիսի հանգամանքը պետական իշխանությունը պետք է պատշաճ հասցեավորի։

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաև ունեցած բոլոր ձեռքբերումներին անհնար է անդրադառնալ ներածական մեկ ելույթի շրջանակներում։ Դրանք մանրամասն քննարկման առարկա կդառնան խորհրդաժողովի ընթացքում։

Ուստի, ամփոփելով խոսքս՝ ուզում եմ հատուկ արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ինձ համար սոսկ ամենօրյա ձևական գործունեություն չէ, այլ իրական առաքելություն ու կենսակերպ է, որը ես իրականացնում եմ մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով։ Ընդ որում՝ կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը, և հույս ունեմ, որ իմ և աշխատակազմիս գործունեությամբ կարողանում ենք որևէ կերպ նպաստել մարդկանց՝ պաշտպանված լինելու և արժանապատիվ ապրելու առաջնահերթ նպատակի իրականացմանը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ ակտիվորեն համագործակցում և մեզ աջակցում են այդ աշխատանքում։ Շնորհակալ եմ նաև աշխատանքի բացերը էթիկայի սկզբունքների ու մասնագիտական արժեքների պահպանմամբ մատնանշող մեր գործընկերներին։ Վստահ եմ, որ Ձեր բոլորի հետ համատեղ ուժերով մենք կկարողանանք նպաստել հանդուրժող ու համերաշխ միջավայրի ձևավորման կարևորագույն նպատակին։

Նշեմ, որ համաժողովն առաջինն է այն միջոցառումների շարքում, որ տարբեր դերակատարների մասնակցությամբ ունենալու ենք տարվա ընթացքում՝ նվիրված հաստատության հիմնադրման 20-ամյակին։

Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանքային քննարկումներ և իրավունքների պաշտպանության համակարգի անընդհատ կատարելագործում։

Շնորհակալություն»: