Մեր թշնամիներին հաջողվել է մեր գլուխը մտցնել, որ Արցախը բեռ է ՀՀ-ի համար․ հենց Արցախի հարցն այս պետության տակից հանեն, ՀՀ-ն փլուզվելու է․ Լևոն Հայրյան
ՀՀ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը հիշեցրեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հատկապես Արցախի հարցի բարձրացման՝ 80-ականների շարժման հիմքում։
«Մեր թշնամիներին հաջողվել է մեր գլուխը մտցնել, որ Արցախը բեռ է Հայաստանի համար: Քանի որ այս պետությունն ստեղծվել է Արցախյան հարցի վրա, երբ Արցախի հարցն այս պետության տակից հանեն, պետությունը փլուզվելու է, դա լավ գիտեն մեր թշնամիները, նրանք, ովքեր այսօր ՀՀ-ում իշխանություն են զավթել։ Նրանք գիտեն, ժողովուրդը չգիտի և ժողովրդի անգիտության վրա խաղում են։ Բայց թե ո՞նց են պատկերացնում, հետո ո՞նց են տակից դուրս գալու, ո՞նց են իրենց եփած ճաշն ուտելու, որտե՞ղ են թռնելու․․․ հնարավոր չի լինելու թաքնվել»,- ասաց Հայրյանը։
Նա չի պատկերացնում, թե ինչպես կարող է հայի ու Հայաստանի մասին մտածողը նման բան անել։
«Պարզ երևում է՝ այս իշխանությունները ղեկավարվում են դրսից»,- ասաց Հայրյանը։